Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» տերմինի օգտագործման համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ կապված այն բանի հետ, որ ՌԴ պետական գնումների պաշտոնական պորտալում նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հաղորդում է Regnum-ը՝ հղում անելով աբխազական դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Մյուս կողմի գիտությանն է ներկայացվել, որ նման կեղծ տեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության հարաբերությունների ոգուն»,- գրված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը ստեղծված իրավիճակը բացատրել է որպես «տեխնիկական սխալ»: Բացի այդ, Մոսկվան Բաքվին խոստացել է ջանքեր ուղղել նման իրավիճակները ապագայում վերացնելու համար:
Օգոստոսի 13-ին ռուսական պետական գնումների պորտալում տեղադրվել է ՌԴ ՊՆ-ից ավելի քան 151 միլիոն ռուբլու լոտ՝ «Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված» ռազմական ավանների համալիր սպասարկման ծառայությունների մատակարարող որոնելու համար: Այժմ հայտում նշվում է, որ «մատակարարի սահմանումը չեղյալ է հայտարարվել»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ