Ռուսական եւ ադրբեջանական ուժերը բախվել են Սյունիքում. ինչից է սկսել միջադեպը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ընդամենը օգոստոսի յոթին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոխորտում էր. «Եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել եմ ոչնչացնել, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները»։ Այս խոսքերից 20 օր անց ադրբեջանական կողմը երեկվանից Սյունիքում երկու կարեւոր նշանակության ճանապարհ է փակել, որից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան:
Եվ մինչ խորհրդարանում ՔՊ-ական տղամարդիկ փորձում են իրենց ուժը ցույց տալ, Նիկոլ Փաշինյանն էլի նախկիններին եւ բոլորին մեղադրում է բոլոր հարցերում, թշնամին ավելի է հաստատվում Հայաստանում եւ փորձում իրականացնել Զանգեզուրյան միջանցքի ծրագիրը:
Իսկ ինչի՞ց է սկսվել միջադեպը. Բաքվի զինվորականները երեկ եւ այսօր փակել են այդ ճանապարհի երկու հատվածները՝ իբր ի պատասխան իրենց զինվորականների դանակահարության, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքում է: Եվ այստեղ հետաքրքիր է, որ տեղի ունեցած այդ միջադեպի մասով հակասական տեղեկություններ են առկա:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նաեւ ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայտնեց, որ տեղեկություններ կան այն մասին, որ միջադեպ է եղել ռուս եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ: Սակայն ե՛ւ այդ, ե՛ւ հայերի մասնակցությամբ որեւէ միջադեպի մասով դեռ պաշտոնապես տեղեկություն առկա չէ: Ամեն դեպքում, ռուս վերլուծաբանը եւս նկատեց, որ մինչ Հայաստանի ներքին կյանքում անհանգիստ վիճակ է, Ադրբեջանը շարունակում է իրականացրել իր ծրագրերը:
«Այս իրավիճակը կարող է շարունակվել տարիներով: Անգամ եթե Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունները հենց վաղն էլ մեկնարկեն, դրանց ավարտի համար կարող են տարիներ պահանջվել: Այդ ամբողջ տարիների ժամանակ Ադրբեջանը կհարձակվի, քանի դեռ Հայաստանը չի պահպանում իր սահմանները։ Եթե պաշտպաներ, ապա այնտեղ որեւէ արդբեջանական զորք չէր լինի»,- նկատեց նա:
Խոսելով այն հանգամանքի մասին, որ հայ-իրանական սահմանն է վտանգի տակ՝ Կոլերովը նկատեց, որ վերջիններս ողջունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, եւ այդ մասով Իրանի վրա հույս դնել պետք չէ՝ միեւնույն ժամանակ կրկին ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել եռակողմ բանակցություններ եւ հիմա էլ դրանով է զբաղված:
Մեզ մնում է արձանագրել, որ մեր հայրենիքը օրեցօր փոքրանում է:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ