Մառա Բաղդասարյանը չի ներկայացել դատական նիստին
Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը չի ներկայացել Սավելովսկի դատարան, որտեղ փետրվարի 9-ին սկսվել է նրան ցմահ վարորդական իրավունքներից զրկելու հարցի քննարկումը, հայտնում է 360 հեռուստաալիքը։
Դատարանը որոշում է կայացրել գործի նյութերին ծանոթանալ առանց նրա մասնակցության։ Հաջորդ նիստը նշանակված է մարտի 21–ին։
Բաղդասարյանին վարորդական իրավունքից զրկելու դատական հայցը ներկայացրել էր Մոսկվայի դատախազությունը հունվարի 20-ին։ Դատախազությունը պնդում է, որ Մառա Բաղդասարյանը հիվանդություն ունի, որը նրան թույլ չի տալիս մեքենա վարել։ Աղջկա ախտորոշման մասին տեղեկություններ կային դատական գործի նյութերում։
Նշենք, որ Gelandewagen– արշավների մասնակից Մառա Բաղդասարյանին ձերբակալել էին ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար։ Ստուգումների արդյունքում պարզվել էր, որ նա չմուծած տուգանքներ ունի։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ