Պատմական Կիլիկիայի վերջին հայաբնակ գյուղի մասին ֆիլմը կներկայացվի նաև թուրք հանդիսատեսին
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայի նահանգի մեջ մտնող հայկական Վագըֆ գյուղի (պատմական Կիլիկիայի գյուղերից) մասին նկարահանված փաստավավերագրական ֆիլմը թարգմանվում է թուրքերեն, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Կիլիկիայի վերջին հայաբնակ գյուղը, որտեղ մինչ օրս բնակվում է շուրջ 100 հայ (բնակչության թիվը տատանվում է՝ ամռան ամիսներին որոշակի աճ գրանցելով), դեռևս տարիներ առաջ հայտնվեց թուրքաբնակ լուսանկարիչ Սայիդ Սերքան Գյուրբուզի ու ամերիկացի Կարոլին Թրենդ Գյուրբուզի ուշադրության կենտրոնում, որոնք 2012թ.-ին «Նոսրացող համայնք. Վագըֆ՝ Թուրքիայի վերջին հայկական գյուղը» անվանումով փաստավավերագրական ֆիլմ նկարահանեցին վագըֆցիների համայնքի մասին:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ պետքարտուղարության դաշնային դրամաշնորհների ֆինանսավորմամբ իրականացված նախագիծը պատմում է Վագըֆի բնակիչներից Քամի Քարթունի կյանքի մասին և բարձրաձայնում մեր օրերում Թուրքիայի հայության վերապրած խնդիրների, հետզհետե նոսրացող բնակչության տագնապների, կրթական, սոցիալական ու հասարակական խնդիրների մասին:
Նշենք, որ Վագըֆ գյուղը (թուրքերեն անունը Վաքըֆլը) պատմական Կիլիկայի տարածքում գտնվող վերջին հայկական գյուղն է: Այն հաճախ անվանում են Թուրքիայի միակ հայկական գյուղը, քանի որ այն միակն է, որ ունի գործող եկեղեցի և երկրում պաշտոնապես գրանցված է որպես քրիստոնեական հայկական համայնք, մինչդեռ մահմեդականացված կամ ծպտյալ քրիստոնյա հայերի մի շարք գյուղեր ամբողջ Թուրքիայի տարածքում նման գրանցում չունեն՝ պետության ու պատրիարքարանի կողմից գրանցված և գործող եկեղեցի չունենալու պատճառով:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում