«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել 35-ամյա դարպասապահի հետ
Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մեկ տարվա պայմանագիր է կնքել անգլիացի դարպասապահ Սքոթ Կարսոնի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նախորդ 2 մրցաշրջաններում 35-ամյա դարպասապահը վարձավճարով էր հանդես գալիս մանչեսթերյան ակումբում, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր անգլիական «Դերբիին»: «Մանչեսթեր Սիթիի» կազմում նա նորամուտը նշել էր «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում (4:3): Դրանից առաջ Կարսոնը Պրեմիեր լիգայում խաղացել էր 2011 թվականին, երբ հանդես էր գալիս «Վեստ Բրոմվիչի» կազմում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով