«Յուվենտուսը» ցանկանում է Ռոնալդուին փոխանակել ՊՍԺ–ի հարձակվողի հետ
Իտալական «Յուվենտուսը» ցանկանում է 36–ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին այս ամռանը փոխանակել ֆրանսիական ՊՍԺ–ի28–ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ, հաղորդում է ֆրանսիական L'Equipe–ը։
Ռոնալդուի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30–ը։ Նա պատրաստ է մինչեւ պայմանագրի ավարտը մնալ «Յուվենտուսում»։
Ռոնալդուն անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, խփել 36 գոլ։
Իկարդին անցած ամռանն է Միլանի «Ինտերից» տեղափոխվել ՊՍԺ–ի, որի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով