Բենզեմա․ Հավանում եմ Մբապեի ցուցադրած ֆուտբոլը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ Ֆրանսիայի հավաքականում առաջիկա համատեղ աշխատանքից իր սպասումների մասին։ 33-ամյա ֆուտբոլիստը դարձյալ հրավեր է ստացել ազգային թիմից։
«Մբապեի հետ խաղալը կարող է լինել բավական հեշտ։ Նա երիտասարդ, բայց շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Ես հավանում եմ նրա գործողությունները, նրա ցուցադրած ֆուտբոլը։ Հիմա մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք խաղադաշտում, բայց ես չեմ կասկածում, որ այդ հարցում որեւէ խնդիր կարող է լինել։
Սակայն պետք չէ կենտրոնանալ Մբապե – Բենզեմա զույգի վրա։ Ֆրանսիայի հավաքականում շատ են տաղանդավոր խաղացողները․ Գրիզման, Ժիրու, Պոգբա, Դեմբելե, Քոման, Բեն-Իեդեր։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է վտանգավոր պահեր ստեղծել, ինչը շատ լավ է Ֆրանսիայի հավաքականի համար»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Onze Mondial-ը։
Հիշեցնենք, որ Բենզեման 2015 թվականին Ֆրանսիայի հավաքականից հեռացվել էր թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով։ Ազգային թիմում նա անցկացրել է 81 հանդիպում, դարձել 27 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:
Եվրո-2020-ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Հունգարիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում