Կասիլյաս. Չի կարելի քննադատել Զիդանին
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասն Իսպանիայի առաջնության վերջին տուրից առաջ աջակցություն է հայտնել Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։
«Չի կարելի քննադատել Զիդանին ոչ մի բանի համար։ Նրա նվաճումներն անհավանական են։
Բնականաբար, ես կցանկանայի «Ռեալին» տեսնել առաջին տեղում։ Հույս ունեմ, որ «Վալյադոլիդը» կօգնի Զիդանին դարձյալ դառնալ չեմպիոն»,– Կասիլյասի խոսքը մեջբերում է AS–ը։
Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Վալյադոլիդը» կընդունի առաջատար «Աթլետիկոյին» (83 միավոր)։ «Ռեալը» (81 միավոր) կհյուրընկալի «Վիլյառեալին»։ Այս հանդիպումները տեղի կունենան մայիսի 22–ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20։00–ին։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում