Գվարդիոլան՝ աշխարհի լավագույն մարզիչ, Մոուրինյոն 19-րդն է, Զիդանը՝ 21-րդը
FourFourTwo հեղինակավոր կայքը կազմել է աշխարհի 50 լավագույն մարզիչների ցուցակը, որը գլխավորում է Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան:
Կատալոնացի մասնագետին հաջորդում է «Ինտերի» հետ Իտալիայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճած Անտոնիո Կոնտեն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնվել է 21-րդ տեղում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ երրորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ առաջին տեղն ապահովելով ժամանակից շուտ։ Մանչեսթերյան ակումբը նաև պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 23-ին կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ:
Աշխարհի լավագույն մարզիչները FourFourTwo-ի վարկածով
Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)
2. Անտոնիո Կոնտե («Ինտեր»)
3. Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)
4. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)
5. Յուլիան Նագելսման («Լայպցիգ»)
6. Հանս-Դիտեր Ֆլիկ («Բավարիա»)
7. Թոմաս Տուխել («Չելսի»)
8. Մաուրիսիո Պոչետինո (ՊՍԺ)
9. Ջան Պյերո Գասպերինի («Ատալանտա»)
10. Բրենդան Ռոջերս («Լեսթեր»)
11. Մարսելո Բյելսա («Լիդս»)
12. Մարկո Ռոզե («Բորուսիա Մյոնխենգլադբախ»)
13. Օլե-Գունար Սուլշեր («Մանչեսթեր Յունայթեդ»)
14. Կարլո Անչելոտի («Էվերտոն»)
15. Սթիվեն Ջերարդ («Գլազգո Ռեյնջերս»)
...
19. Ժոզե Մոուրինյո («Ռոմա»)
...
21. Զինեդին Զիդան («Ռեալ»)


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում