«Բորուսիան» հաղթեց «Լայպցիգին», «Բավարիան»՝ Գերմանիայի չեմպիոն
Մյունխենի «Բավարիան» ժամանակից շուտ ապահովեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:
Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային» և զրկվեց առաջատար «Բավարիային» հասնելու հնարավորությունից: Դորտմունդցիներից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն:
Առաջնության ավարտից 2 տուր առաջ մեկ հանդիպում պակաս անցկացրած «Բավարիան» ունի 71 միավոր, իսկ «Լայպցիգը» 64 միավորով երկրորդն է: Դորտմունդի «Բորուսիան» 58 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:
«Բավարիան» 31-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Մյունխենցիները 9-րդ տարին նվաճեցին չեմպիոնի տիտղոսը և Եվրոպայի թոփ-5 լիգաներում այդ ցուցանիշով կրկնեցին Թուրինի «Յուվենտուսի» ռեկորդը:
«Հոֆենհայմը» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին 2 գոլի առավելություն, սակայն ընդմիջումից հետո «Հոֆենհայմը» խփեց 4 գոլ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը: 62-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ: «Հոֆենհայմը» 39 միավորով 11-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Լայպցիգ»՝ 3:2
Մարկո Ռոյս, 7, Ջեյդոն Սանչո, 51, 87 – Լուկաս Կլոստերման, 63, Դանի Օլմո, 77
«Հոֆենհայմ» - «Շալկե»՝ 4:2
Անդրեյ Կրամարիչ, 47, Կևին Ակպոգումա, 52, Կրիստոֆ Բաումգարտներ, 60, Իհլաս Բեդու, 64 – Մաքս Ութ, 12, Շկոդրան Մուստաֆի, 42
«Վոլֆսբուրգ» - «Ունիոն Բեռլին»՝ 3:0
Յոսիպ Բրեկալո, 12, 63, 90
«Վերդեր» - «Բայեր»՝ 0:0
Հեռացում՝ Էրեն Դինկչի, 90+4 («Վերդեր»)


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում