ՈւԵՖԱ–ն պատժամիջոցներ չի կիրառի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ
ՈւԵՖԱ–ն պատժամիջոցներ չի կիռակի եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ, հաղորդում է իսպանական AS–ը։ Ակումբները դիմել են Մադրիդի դատարան, որպեսզի պաշտպանություն ստանան հնարավոր պատիժներից։ Դատարանի նախնական եզրակացությամբ ՈւԵՖԱ–ն եւ ՖԻՖԱ–ն պատժամիջոցների դիմելու իրավական հիմնավորում չունեն։
12 հիմնադիր ակումբներից Սուպերլիգայից հրաժարվելու մասին չեն հայտարարել «Յուվենտուսը», «Ռեալը» եւ «Բարսելոնան»։
Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալն» ու «Տոտենհեմը» դուրս էին եկել նախագծից ապրիլի 20-ին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Միլանն» ու «Ինտերը»՝ ապրիլի 21-ին։
Եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նախագծի դադարեցման մասին։ Նրանք մտադիր են փոխել մրցաշարի ձևաչափը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում