Դուրգարյան. Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենը պետք է սուպերկապեր ունեցող մարդ լինի
Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը պետք է այնպիսի մարդ լինի, որը տիրապետում է ամբողջ շուկայի մասին տեղեկատվությանը։ Այս մասին փետրվարի 8—ին կայացած ասուլիսին ասել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը։
Մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, թե Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրեն է նշանակվելու մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսըանը, Դուրգարյանը նշել է, թե միայն ժամանակը ցույց կտա՝ ինչ կարող է տվյալ մարդը եւ ինչ չի կարող։ «Ամբողջ աշխարհում օպերային թատրոնը, ֆիլհարմոնիկ նվագախմբի կամ երաժշտական դպրոցի ղեկավարը պրոֆեսիոնալ է, որը սուպերգիտելիքների է տիրապետում տվյալ ոլորտում, ունի սուպերկապեր ամբողջ աշխարհում, քանի որ աշխարհի բոլոր գեղարվեստական ղեկավարները սերտ կապեր ունեն իրար հետ», – նշել է նախկին գլխավոր դիրիժորը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ