Իրականությունից փախչելու փորձը հաճախ հանգեցնում է համակարգչային կախման
Համակարգչի ու խաղի գործածումը դեռ չի նշանակում համակարգչային կախում։ Այս մասին օգոստոսի 12-ին, համակարգչային կախման թեմային նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հոգեբան Քրիստինե Հարությունյանը։
Նրա խոսքով՝ կախումը հոգեկան ու ֆիզիոլոգիական դրսեւորումներ ունի՝ դյուրագրգիռ, նյարդային վիճակ, ինքնագնահատականի նվազում, հասարակությունից մեկուսացում, ողնաշարի ու աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ՝ նստակյաց կենսակերպի պատճառով։ Եթե մարդն օրական 5-7 ժամ է անցկացնում համակարգչի մոտ, դա արդեն կարող է խոսել կախման մասին։
Քրիստինե Հարությունյանը հիշեցրեց, որ կախման պատճառները կարող են տարբեր լինել՝ հոգեբանական տրավմաներից սկսած մինչեւ ընտանեկան խնդիրներ։ Դրա համար էլ նախ պետք է բացահայտել պատճառը, հետո նոր անցնել կախման վերացմանը։ «Շատերին թվում է, թե դա անլուրջ է, դա կախում չէ, ու այդպես կարելի է փախչել խնդիրներից»,- նկատել է փորձագետը։ Նրա խոսքով, հաճախ մեծահասակներն իրենք են երեխաներին վարժեցնում համակարգչին, որպեսզի ազատ ժամանակ ունենան։ Դա հետագայում հանգեցնում է կախման, իսկ որոշ խաղեր առհասարակ ագրեսիա են առաջացնում։ Խորհուրդ մեծահասակներին՝ ավելի շատ զբոսնեք ու զբաղվեք երեխայի հետ։ «Աշխատող ծնողները կարող են երեխայի ժամանակը հեշտությամբ լրացնել նաեւ առանց համակարգիչների»,- համարում է հոգեբանը՝ հիշեցնելով դայակների ու մանկական կենտրոնների գոյության մասին։
Հայաստանում, եվրոպական երկրների համեմատ, իրավիճակն ավելի լավ է, բայց արդեն անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, նշեց Հարությունյանը։ Նրա խոսքով, պետքէ ծրագրել օրը ու սահմանափակել էկրանի մոտ գտնվելը։ «Փորձը ցույց է տալիս, որ եթե անձն ինքը չի կարողանում հաղթահարել այդ խնդիրները, անհրաժեշտ է օգնել»։
Միաժամանակ, հոգեբանը կոչ արեց հիշել նաեւ համակարգիչների զագացող գործառույթների մասին։ Մեծահասակների դեպքում համակարգչի հետ անվնաս է օրական մի քանի ժամ աշխատելը, իսկ երեխաների դեպքում՝ 20 րոպե։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում