Զիդան. Հաղթահարեցինք լիվերպուլյան փոթորիկը և կարող ենք հպարտանալ դրանով
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հետ գոլազուրկ ոչ ոքիին, որի արդյունքում Արքայական ակումբն անցավ հաջորդ փուլ:
«Հասկանում էինք, որ պետք է համբերենք այսօր, սակայն ստացանք այն, ինչ ցանկանում էինք: Կարծում եմ՝ լավ գործեցինք ստեղծված իրավիճակում: Հաղթահարեցինք լիվերպուլյան փոթորիկը և կարող ենք հպարտանալ դրանով: Գիտեինք, որ մրցակիցը շատ կտրուկ է սկսելու: Մեկնարկային 15 րոպեներին նրանք շատ լավն էին: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում երբեմն անհրաժեշտ է լինում փակվել պաշտպանությունում: Մենք արեցինք դա և անցանք հաջորդ փուլ:
Մենք լավ խաղացինք, բայց, եթե չես իրացնում քո պահերը, ապա կարող ես պատժվել: Միայն ձգտումը բավական չեղավ այսօր»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 3:1 հաշվով: Կիսաեզրափակիչում մադրիդցիների մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին», որը պայքարից դուրս թողեց պորտուգալական «Պորոտին»:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում