Արշակ Կորյանը փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակում
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Խիմկին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ հետնապահ «Տամբովի» նկատմամբ: Տանտերերի հաղթական գոլը 59-րդ րոպեին խփեց ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը «Խիմկիի» կազմում փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ դաշտ դուրս եկավ վնասվածքից հետո: Կորյանը նախորդ անգամ «Խիմկիի» կազմում խաղացել էր հունվարի 24-ին:
Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր
«Խիմկի» - «Տամբով»՝ 1:0
Դենիս Գլուշակով, 59


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում