Ճշգրտվում են Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրությունների ժամկետները
Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրությունների գործընթացը համակարգող նախաձեռնող խումբը դիմել է Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով պատրիարքական ընտրություններն անցկացնել առաջիկա դեկտեմբերին: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ՝ տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից ստորագրված փաստաթղթով նախաձեռնող խումբը ցանկություն է հայտնել պատվիրակների ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 13-ին:
Նախաձեռնող խմբի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը «Ակօս» պարբերականին հայտնել է, որ այդ դիմումը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով փոխանցվելու է ներքին գործերի նախարարությանը, որից հետո որոշվելու են պատվիրակների և պատրիարքի ընտրության անցկացման վերջնական ամսաթվերը:
Խոսելով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին՝ Ասլանգիլը նշել է, որ այժմ հայկական հիմնադրամների հետ համատեղ կազմվում են հայաբնակ թաղամասերի ընտրացուցակները: Նախատեսվում է մինչև օգոստոսի վերջ ավարտել այս գործընթացը՝ հստակեցնելով ընտրացուցակներն ու պատվիրակներին:
Անդրադառնալով պատրիարքի թեկնածուների հարցին՝ նախաձեռնող խմբի խոսնակը նշել է, որ տեղապահ Բեքչյանը նամակ է ուղարկելու առաջադրվելու իրավունք ունեցող եպիսկոպոսներին, վերջիներս էլ որոշելու են՝ առաջադրե՞լ իրենց թեկնածությունը, թե ոչ: Ասլանգիլի խոսքով՝ նախատեսվում է, որ պատրիարքական աթոռը առավելագույնը հինգ թեկնածու կունենա: Պատրիարքական ընտրություններն անցկացվելու են երկաստիճան սկզբունքով: Հայաբնակ թաղամասերի բնակիչներն ընտրելու են իրենց ներկայացնող պատվիրակներին, վերջիններս էլ ընտրելու են պատրիարքին:
Պոլսո 85-րդ պատրիարքի աթոռին կարող են հավակնել հայ առաքելական եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ: Նրանցից չորսը՝ Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, պատրիարքարանի Հոգևոր խորհուրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, առավել հավանական թեկնածուներն են համարվում:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում