«Ռոման» մինչեւ մրցաշրջանի ավարտը զրկվեց կենտրոնական պաշտպանից
Ալբանիայի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլայի համար մրցաշրջանն ավարտված է, հաղորդում է Calciomercato.it-ը։
21-ամյա ֆուտբոլիստը մենիսկի վնասվածք է ստացել Անդորրայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում, որից հետո լքել է ազգային թիմի ճամբարը։ Ալբանիան այդ խաղում հաղթել էր 1։0 հաշվով։
Մարաշ Կումբուլան այս մրցաշրջանի սկզբում է վարձակալությամբ տեղափոխվել «Ռոմա» իտալական «Վերոնայից»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ։ Եվրոպայի լիգայի 6 խաղում նա եւս խփել է 1 գոլ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում