Լևանդովսկին 20 գոլ է խփել Բորուսիա Դ.-ին. պատմության մեջ՝ բոլորից շատ
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 24-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Խաղն ավարտվել է մյունխենցիների՝ 4-2 հաշվով հաղթանակով:
Opta-ն հայտնում է, որ Լևանդովսկին «Բորուսիայի» հետ անցկացրած 14 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: Բունդեսլիգայի պատմության ոչ մի ֆուտբոլիստ դորտմունդցիներին ավելի շատ գոլ չի խփել:
Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանում Լևանդովսկին 23 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ռոբերտը թոփ-5 առաջնությունների լավագույն ռմբարկուն է: Չեմպիոնների լիգայում լեհ հարձակվողը 5 խաղի է մասնակցել և խփել 4 գոլ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում