Չավի. Բոլորն իմ մեջ տեսնում են «Բարսելոնայի» մարզիչի
Քաթարի «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալուն ցանկության մասին։
«Հիմա ես «Ալ-Սադի» մարզիչն եմ և իմ գործերը լավ են այստեղ։ Ես մեծ ակումբ եմ մարզում Քաթարում, Ասիայում։ Դա երկրի լավագույն թիմն է։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Բոլորն իմ մեջ տեսնում են «Բարսելոնայի» մարզիչի։ Ես շատ եմ հարգում այդ ակումբն ու Ռոնալդ Կումանին։ Չեմ թաքցնի իրականությունը, կցանկանայի լինել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։ Ես դա ասել եմ բազմիցս։ Սակայն ես միշտ կհարգեմ գլխավոր մարզիչին ու ակումբը։ Իհարկե, լավագույնն եմ մաղթում նրանց։ «Բարսելոնային» երկրպագում եմ այնքան ժամանակ, որքան հիշում եմ ինձ։ Շուտով նախագահի ընտրությունն է։ Եկեք տեսնենք, թե որ թեկնածուն կհաղթի»,- իսպանացի լեգենդար կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի մի քանի թեկնածուներ մտադիր են Չավիին առաջարկել գլխավորել կատալոնական ակումբը: 41-ամյա մարզիչը նախկինում մերժել է «Բարսելոնային»՝ նշելով, որ դեռ պատրաստ չէ գլխավորել ակումբը:
Չավին «Բարսելոնայում» խաղացել է 17 տարի և նվաճել 25 տիտղոս։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում