Անդրե Կալիսիրի առաջին գոլային փոխանցումը Հունաստանում
Ֆուտբոլի Հունաստանի առաջնության 21-րդ տուրի խաղում «Ապոլոն Սմիրնիսը» հյուրընկալվեց ՊԱՕԿ-ին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Հյուրերի րկրորդ գոլի դրվագում գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը, որը հունվարին է շվեդական «Գյոտեբորգից» տեղափոխվել «Ապոլոն Սմիրնիս»։ Նա մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
30-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլային փոխանցումը կատարեց Շվեդիայից Հունաստան տեղափոխվելուց հետո։
ՊԱՕԿ-ը 40 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Օլիմպիակոսից» (20 խաղ) հետ է 14 միավոր։ «Ապոլոն Սմիրնիսը» 9-րդն է՝ 19 միավոր։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում