Ֆրենկ Լեմպարդն անհանգստացած է
Ինձ շատ է անհանգստացնում, թե որքան արագ ենք մենք կորցնում մարզավիճակը, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, որը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Լեսթերից» կրած պարտությունը 0:2 հաշվով։
«Պարտվեցինք լավագույն թիմին: Նրանք մեզանից սուր էին գործում, ավելի շատ էին վազում և լավ մարզավիճակում էին ի տարբերություն մեզ: Առաջին գոլի դրվագում հիասթափեցնող խաղ ցուցադրեցինք, իսկ երկրորդի ժամանակ պարզապես բավականաչափ լավը չէինք: Այնքան էլ լավը չէինք այս խաղում: Մենք «Ֆուլհեմին» հաղթեցինք ոչ այնքան լավ խաղով, այդ պատճառով պարտվեցինք խաղով, այնպես որ, սա ոչ մեծ քայլ է դեպի հետ:
Ինձ շատ է անհանգստացնում, թե որքան արագ ենք մենք կորցնում մարզավիճակը և այն վիճակը, որը հիմա ունենք մենք: Պարտվել ենք 8 խաղերից 5-ում: Դա այն չէ, ինչ մենք կցանկանայինք: Այսպիսի իրավիճաում հաղթելու համար անհրաժեշտ է բնավորություն: Ունենք երիտասարդ թիմ, և սա շատ լավ դաս էր նրա համար: Երբ դու դուրս ես գալիս հանդերձարանից և մտածում, որ ամեն բան լավ է, ապա այդ դեպքում պետք է դուրս գաս անդունդից»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Չելսիի» ղեկավարությունն արդեն սկսել է փոխարինող փնտրել անգլիացի մասնագետին և դիտարկում է 5 տարբերակ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում