Բասկերի թիմը հաղթեց Բարսելոնային եւ նվաճեց սուպերգավաթը
Բիլբաո քաղաքի եւ բացառապես բասկերով համալրված «Ատլետիկ» ակումբը երրորդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում Բիլբաոյի թիմը լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց «Բարսելոնային»՝ 3։2 հաշվով:
Կատալոնական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ «Ատելիտիկից» իսպանացի պաշտպան Օսկար դե Մարկոսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ Ասիեր Վիլյալիբրեն 90-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ 93-րդ րոպեին Ինիակի Ուիլյամսը խփեց «Ատլետիկի» հաղթական գոլը։
«Ատլետիկը» վերջին անգամ այսպիսի հաջողություն ունեցել էր 2015-ին՝ դարձյալ հաղթելով «Բարսելոնային»։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն