Ազգային առաջնությունների թոփ-10 ռմբարկուները 21-րդ դարում
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2001-2020 թվականների լավագույն ռմբարկուներին ազգային առաջնություններում:
Ցուցակը գլխավորում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 21-րդ դարում 462 գոլի հեղինակ է դարձել ակումբային մակարդակում:
451 գոլով երկրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսկ եռյակը եզրափակում է իտալական «Միլանի» 39-ամյա ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը՝ 379 գոլ:
Ընդմանեը 58 ֆուտբոլիստներ են 21-րդ դարում հատել 200 գոլի սահմանագիծը:
Ազգային առաջնությունների 10 լավագույն ռմբարկուները 21-րդ դարում
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) - 462 գոլ
Լիոնել Մեսի (Արգենտինա) - 451
Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) - 379
Լուիս Սուարես (Ուրուգվայ) - 332
Ալեքսանդար Ջուրիչ (Բոսնիա-Հերցեգովինա) - 304
Ալի Աշֆակ (Մալդիվներ) - 287
Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան) - 285
Սամուել Էտո՛Օ (Կամերուն) - 282
Դավիդ Վիլյա (Իսպանիա) - 280
Մարտին Կամբուրով (Բուլղարիա) - 278


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ