Կլոպ. «Սաութհեմփթոնն» արժանի էր հաղթանակի
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունը նվազագույն հաշվով:
«Ակնհայտ է, որ հիասթափված եմ խաղի մեկնարկով: Խոսքը ոչ միայն բաց թողած արագ գոլի, այլև ամբողջ մեկնարկի մասին է: Մենք անհաջող էինք որոշումներ կայացնում: Այդպես լինում է, երբ չի ստացվում խաղալ արագ: Պետք է ունենանք ավելի շատ գոլային պահեր: Թիմում հավաքվել են հրաշալի ֆուտբոլիստներ, սակայն նրանք պատրաստ չէին խաղալ առաջին րոպեներից:
Հիմա պետք է ցուցադրենք մեր արձագանքն այս արդյունքին: Շնորհավորում եմ «Սաութհեմփթոնին», նրանք արժանի էին հաղթանակի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 33 միավորով առաջին տեղում է, նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Սաութհեմփթոնը» 29 միավորով 6-րդն է։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն