Սերխիո Ռամոսը դուրս է մնացել «Ռեալի» հայտացուցակից
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի ընդգրկվել ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հայտացուցակում՝ «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը։ Իսպանացի պաշտպանի բացակայության պատճառների մասին «Ռեալը» չի հաղորդել։ Marca-ն հաղորդում է, որ ֆուտբոլիստը ստամոքսի հետ կապված խնդիր ունի։
«Ռեալ» - «Սելտա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Իսպանական մամուլը գրել էր, որ Սերխիո Ռամոսը կոնֆլիկտ է ունեցել թիմի իսպանացի կիսապաշտպան Իսկոյի հետ՝ քննադատելով նրան մարզումների ժամանակ պասիվ լինելու համար։ Դրանից հետո Իսկոն «Ռեալի» ղեկավարությանը խնդրել էր վաճառել իր տրանսֆերը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն