Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջավոխիր Սինդարովը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող Ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստները Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահին Դասական երաժշտությունը կարող է հազարավոր հանդիսատես հավաքել Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները ՊՍԺ-ն հաղթեց Լիվերպուլին և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր Իրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ֆրանսիացին դաշտը լքել է պատգարակի վրա Պարգևատրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակում Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է Կայացավ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը Չարլզ III-ը կայցելի ԱՄՆ

Ջավոխիր Սինդարովը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողԱմենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստներըՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահինԴասական երաժշտությունը կարող է հազարավոր հանդիսատես հավաքելՁերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները ՊՍԺ-ն հաղթեց Լիվերպուլին և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիրԻրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ֆրանսիացին դաշտը լքել է պատգարակի վրա Պարգևատրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակումՄուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է Կայացավ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգըՉարլզ III-ը կայցելի ԱՄՆՇարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունըՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդունԱրթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքներըՀունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարությունԱյսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մ հեռավորության վրա դասի են գնում, 30 մ հեռավորության վրա՝ ֆուտբոլ խաղումԿանաչապատման լայնածավալ աշխատանքներ՝ Երևանի Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկումՀորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը դատապարտված է ձախողման. ԻրանՔննարկվել են տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՈղջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններԿրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրենՎարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի (2021-2016 թթ.) 2025 թ. կատարման զեկույցի քննարկմանըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայտնաբերված հետախուզվողների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքըՑանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներԿիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրըՄեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնըՊուտինի և Թրամփի միջև հանդիպման «ծրագրեր» չկանՎաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը մեծ գործարքի շրջանակում. ՎենսՓաշինյանը մասնակցել է եզդիական տոնինԼիբանանը կոչ է արել հրադադար հաստատել «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀԻսրայելն ու Լիբանանի միչև անցկացվել են առաջին ուղիղ բանակցությունները 1993 թվականից ի վերԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան հիբրիդային սպառնալիքներին դիմակայելուն աջակցելու համարԻրանը չի ձգտում պատերազմի, սակայն որևէ մեկին թույլ չի տա իր կամքը պարտադրել երկրինՀունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից. ՄադյարԸնտրական բոլոր ծախսերը պետք է լիարժեք արտացոլվեն քաղաքական ուժերի հայտարարագրերում. ԿԸՀ նախագահԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է թմրավաճառների հերթական նավինՀայաստանում դատական և արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն ժողովրդի հետՄեզ պետք է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի շուրջ լինի «0 նյարդ»․ ՓաշինյանԱմերիկյան շրջափակումը սպառնում է կանգնեցնել Իրանի նավթարդյունաբերությունը. FTԵս ինքս էլ չունեմ ՀՀ-ում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումովՀայաստանը կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ փոխնախարարի մակարդակովԻրանը որոշակի առաջընթաց է գրանցել միջուկային հարցերի շուրջ բանակցություններումԱՄՆ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակման մասինԱյսօր սկսվել է Սամվել Կարապետյանի դատավարությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՔրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպքԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով
Հայաստան

Անմահ հերոս Արթուր Ավետիսյան. զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը. Արմեն Մուրադյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մերօրյա հերոսները». Արթուր Ավետիսյան

Արթուր Ավետիսյան… Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը…

Արթուր Ավետիսյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար տարիներ եղել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի բուժծառայության պետը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներից է:

Արցախյան վերջին գոյամարտի հենց առաջին օրը Արթուրը «Սև հովազ» ջոկատի կազմում կամավոր մեկնեց առաջնագիծ: Հոկտեմբերի 7-ին նա իր 48-ամյակը նշեց դիրքերում՝ առաջնագծում: Ընկերոջ՝ Հրաչ Դավթյանի փոխանցմամբ՝ Արթուրն ասում էր, որ կյանքում չի մոռանա իր ծննդյան այդ օրը:

«Շատ ուրախ էր, աչքերը փայլում էին: Նույնիսկ մի քանի անգամ փչեց տորթի մոմերը», - հիշում է ընկերը: Սակայն Արթուրի ուրախությունը կարճատև էր. հոկտեմբերի 15-ին նա զոհվեց թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից:

Արթուրը 2 դուստր ունի. մեծ աղջիկը՝ 15-ամյա Ալլան, ապագա բժշկուհի է, հայրենասեր հոր օրինակով կյանքեր պիտի փրկի, իսկ փոքրիկը՝ 7-ամյա Սոֆին, այլևս չի հարցնում, թե երբ է հայրիկը տուն գալու. նա այս հարցի պատասխանն արդեն գիտի…

Կինը՝ Արփինե Ավետիսյանը, պատմում է, որ Արթուրը վայելում էր բոլորի հարգանքը: «Բոլոր իրեն ճանաչողները կարող են դա փաստել: Արթուրը շատ նվիրված էր իր աշխատանքին: Եթե զինվորներից մեկը ջերմություն էր ունենում, ամբողջ ընտանիքով անհանգիստ էինք լինում. շատ էր սիրում իր զինվորներին», - նշում է Արփինեն:

Դուստրերի մեջ դեռ փոքրուց Արթուրը սերմանում էր հայրենասիրություն: «Մեծ աղջիկս անգամ զորամաս էր գնացել հայրիկի հետ՝ բուժկետի զորքի Ամանորը շնորհավորելու: Հիմա Ալլան ասում է. «Շատ լավ բժիշկ պետք է դառնամ, որ հայրիկիս անունը բարձր պահեմ», - ավելացնում է կինը:

Ծառայակից ընկերը՝ ենթասպա Արմեն Ասլանյանը, պատմում է. «Տասը տարի միասին ենք ծառայել: Արթուրը լավ մարդ էր ու լավ բժիշկ: Հեշտությամբ ախտորոշում էր ցանկացած հիվանդություն և արագորեն բուժում նշանակում»: Արթուրի շփման շրջանակն, ընկերոջ խոսքով, շատ մեծ էր, և բոլորի կողմից նրա մարդ տեսակը գնահատված էր:

Մյուս ընկերը՝ 30-ամյա Հրաչ Դավթյանը, որն Արմավիրի դպրոցում ֆիզիկական կուլտուրա է դասավանդում, նշում է, որ Արթուրն իր համար ավագ եղբայր էր: «Ինձ միշտ զերծ էր պահում վտանգավոր քայլերից: Հոկտեմբերի 5-ին, երբ միասին ռազմաճակատում էինք, ինձ շնորհավորեց Ուսուցչի օրվա առթիվ: Շատ նրբանկատ էր, հավատարիմ, ամեն ինչ հիշում էր, միշտ լավատես էր ու երբեք չէր տրտնջում», - ավելացնում է ընկերը:

Անմահ հերոս Արթուր Ավետիսյան… Խոնարհվում ենք…»: