Աշխարհի ոչ մի երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ փաշինյանը հերթական, միլիոներորդ անգամ ստում է։ Վարչական սահմանը այլ է, պետականը՝ այլ։ 2010 թվականի օրենքը ՈՉԻՆՉ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։ Լկտի սուտ է։
Պարտված դավաճանը փրփուրներից է կառչում ու իր ֆեյքերի ու ֆեյքատիպ զանգվածի համար խոսելու նյութ տալիս։
Դրան ասեք՝ պատասխանի.
1. Ինչու՞, ինչի՞ հիման վրա ես պետական սահմանը գծում Խորհրդային Ադրբեջանի քարտեզով, եթե ալիեւյան Ադրբեջանը չի ընդունում, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է։ ԻՆՉՈՒ՞։
2. Աշխարհի ոչ մի երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
3. Դրա գրածի մեջի ամենաէական մասը հետեւյալն է՝ Շուռնուխից ու Որոտանից այն կողմ հատվածը ... ԱՐՑԱԽ էր։ Բայց ուշադիր կարդացեք՝ դավաճանը չի ասում, Արցախ է , ասում է «ԼՂհ հսկողության տակ էր»։ Քանզի ի սկզբանե իր համար դա հայրենիք չէր, դա մերը չէր։ Դա իր հայրենակից թուրքինն էր։ Եվ վերջապես, պատասխանիր մի հարցի՝ ինչու՞ դու այնքան չկայիր, որ հենց քո ժամանակ առաջացավ հայրենիք հանձնելու խնդիր»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»