Ուզում ես մասնակցել գործադուլի՞ն, քեզ սպառնո՞ւմ են, զանգահարիր այս հեռախոսահամարներով
Փաստաբան Ալեքսնադր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարական տանը նստած քաղցկեղից ազատվելու պայքարը թևակոխում է վճռական փուլ։
Այսօրվանից մեկնարկում են զանգվածային անհնազանդության ակցիաները, այդ թվում նաև գործադուլները։ Ցավոք, իշխանական խմբավորումը և նրա պարագլուխը անում են ամեն ինչ իրենց իշխանության կյանքը ևս մեկ օր երկարացնելու համար։ Այսօրվանից ՀՀ-ում հայտարարված է գործադուլ։ Մեզ են փոխանցվում տեղեկություններ, որ պետական և մասնավոր սեկտորի ղեկավարները իրենց աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել, եթե նրանք մասնակցեն գործադուլին։
Ինքնին գործադուլին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելու հարկադրելը քրեորեն հետապնդելի է։ Մենք ձևավորել ենք մոնիթորինգի խումբ, որը զբաղվում է նմանատիպ տեղեկությունների հավաքագրմամբ։ Հավաքագրումից հետո հետևելու են կոնկրետ քրեադատավարական ընթացակարգեր։ Պաշտոնատար անձանց համար դա նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված լիազորությունների չարաշահում և անցում է, մասնավոր սեկտորի համար գործադուլին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելու հարկադրելը։
Սիրելի՛ հայրենակիցներ, եթե ձեզ սպառնալիքի ազդեցության տակ ստիպում են ձեռնպահ մնալ գործադուլին մասնակցելուց՝ խնդրում եմ անհապաղ կապ հաստատել մեր ձևավորած մոնիթորինգի խմբի հետ՝ ստորև բերված հեռախոսահամարներով՝
011522501-Կոնտրա լեգեմ փաստաբանական գրասենյակ,
094921615- մոնիթորինգի խումբ,
կամ գրել
Contra.am, [email protected], [email protected] էլեկտրոնային փոստերին։
Տեղեկատվությունը հայտնած անձանց գաղտնիությունը երաշխավորված է փաստաբանական գաղտնիքով։
Ձեզ տրամադրված իրավաբանական օգնությունը լինելու է ԱՆՎՃԱՐ


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»