Ներկայացրել եմ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր
«Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն՝ հսկող դատախազի անմիջական և գործուն մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ
«Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն՝ հսկող դատախազի անմիջական և գործուն մասնակցությամբ։
Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է։
Մեր կողմից ներկայացված պահանջները ներկայումս գտնվում են ընթացքի մեջ, ինչում համոզվել եմ անձամբ՝ մասնակցելով այս գործին որպես վկա։
Ընթացող գործընթացի ինտենսիվությանը չվնասելու,, ինչպես նաև դատախազության այս գործով հսկողական գործառույթի ամբողջական իրականացմանը չխոչընդոտելու նպատակով վաղը ժամը 14.00 նշանակված անժամկետ նստացույցը տեղափոխվում է դեկտեմբերի 22-ին, երեքշաբթի ժամը 12.00։
Փոխարենը, վաղը ժամը 14.00 տեղի է ունենալու «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» ընդլայնված կազմով արտակարգ նիստ, որի ընթացքում կներկայացվեն պետական դավաճանության առկա բոլոր հանգամանքները։
Բոլոր լրատվամիջոցները հրավիրվում են Հանձնախմբի նիստի աշխատանքները լուսաբանելու համար»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...