Նայում եմ չկայացած «գերագույնին» դեպի Եռաբլուր ուղեկցող թափորին և ապշում...
Facebook-ի իր էջում Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է.
«Նայում եմ չկայացած «գերագույնին» դեպի Եռաբլուր ուղեկցող թափորին և ապշում...
Ապշում եմ այդ մարդկանց մտածողությունից, այն մենահատ «Նիկոլ» գոռոցից, որ, առանց արձագանքի, մարվում էր Եռաբլուրի սուրբ տարածքում ամփոփված մեր հայրենյաց նահատակների լռության հորիզոնում...
Ապշում եմ այն պահից, երբ Նիկոլին կողքից հուշում են իր գիրկն առնել անհայր մնացած մանուկին, իսկ ապա նաև խոնարհվել ու համբուրել այրիացած կնոջ ձեռքը... Այո, հենց այն կնոջ, ով այդ վիճակում է հայտնվել նույն իր՝ «գերագույնի» ապաշնորհ քաղաքականության արդյունքում...
Ապշում եմ այն թափորի համաքայլից, ով հլու-հնազանդ ուղեկցելով «գերագույնին»՝ գոնե հայացքով չի հուշում, որ ինքն այդ շարքում է հայտնվել ստիպված... Եվ վերջապես ապշում եմ, թե ինչպես կարելի է մեկի առաջնորդությամբ գնալ այնտեղ, որտեղ նրան չեն սպասում ոչ միայն որդեկորույս ծնողները, այլև, ամենայն հավանականությամբ, երկնային անսահմանությունից երկրային մեղավորներիս հետևող նահատակ հերոսները...
Հերոսներ, ովքեր այսօրվա տխուր իրականության մեջ ստացվում է, որ «զոհվել են հանուն ոչնչի»»...


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»