Նիկոլը տնտեսվարողներին ստորացնելու եւ խուզարկելու համար խայտառակ օրենք է բերում ԱԺ. Նաիրա Զոհրաբյան
Նիկոլը տնտեսվարողներին ստորացնելու եւ խուզարկելու համար խայտառակ օրենք է բերում ԱԺ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պտագամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գործելու է dawn raid-ի՝ «անսպասելի խուզարկության» մասին դրույթը
Նիկոլն անցել է բռնապետական օրենքներով իր իշխանությունը պահելու հերթական ստորագույն քայլին։ Երեկ, կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող եւ անհետաձգելի հրատապ ճանաչված՝ օրակարգի թիվ 58-րդ հարցով քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, համակարգիչներ, կրիչներ, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները։
Ըստ ոլորտի մասնագետների, սա խայտառակ գործիք է դառնալու իշխանության ձեռքին՝ Նիկոլի հրաժարականը պահանջող բոլոր տնտեսվարողներին ճնշելու համար։
Աշխարհում ընդունված ՝ «dawn raid»-ը նիկոլաբռնապետության այս օրերին դառնալու է լուրջ մահակ տնտեսվարողների գլխին։
Ահա այսպիսի ողորմելի տեռորով Արցախը հանձնածն ու այսօր էլ Սյունիքի դիրքերը հանձնողը ուզում է պահել իր գոյություն չունեցող իշխանությունը։
Գնալու ես։ Ի՛նչ էլ անես, ի՛նչ օրենք էլ բերես, ինչքա՛ն մարդ էլ կալանավորես, ի՛նչ զազրելի շոուներ էլ սարքես, ֆեյքերիդ
դիվիզիան թարմ գոմաղբով համալրես, միեւնույն է՝ գնալու ես։
Ու ես ամեն օր ավելի շատ չեմ նախանձում քո սպասվելիք ճակատագրին։
Դաժան տեսարան է լինելու։
Ահավոր դաժան։
Հարգելի տնտեսվարողներ, բարձրացրե՛ք բողոքի ձեր ձայնը այս խելահեղության դեմ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»