Փնտրելու եմ ինձ եւ մեր ապագան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք նոր տարի չենք նշելու։
Օրացույցը կապ չունի։ Մեր տանը մշտապես պատրաստ ենք հյուրընկալել մեր հարազատներին, սանիկներին եւ ընկերներին։
Սովորաբար տոնական, իսկ այս անգամ՝ խորհելու օրերին մեր տանը լինելու է սովորական ուտելիք եւ խմելու բան՝ ինչ կա։
Ինչ կլինի այդ օրը, դա էլ հյուրասիրելու ենք։
Երեխեքս մեծ են, մեզ հետ միասին են նույնանման ապրումների մեջ։ Այս տարի նաեւ պապի ենք կորցրել... Ուստի տոնական զարդարանք էլ չենք ունենալու։
Շնորհավորանքներ ընդունելու եմ, քանզի պարտադրված լավատես եմ, պատասխանատու՝ կենսունակ: Պարտավոր եմ այդպիսին լինել... Ուզում եմ ապրել ու արարել ընտանիքիս եւ ժողովրդիս հետ միասին։
Բայց ռաբիզ, ջինգլ-բելս ոճի հիմար ամհոգության սպառողական ու միջին վիճակագրության տմարդի երջանկություն ինձ չուղարկել։
Տանս կլինեն զոհված տղերքի նկարներ... Չեմ կարող հանգիստ ու անհոգ լինել։ Երեխայի պես հուզական եմ դարձել այս պատերազմին... Ու լուսահոգի պապերիս պես՝ քֆուրչի։
Նվերներ չենք տալու եւ չենք ընդունելու, երեւի բացի երեխեքից։
Ինչ նախատեսել եք դուք ու նախատեսել եմ ես՝ դեկտեմբերի վերջ եկեք փոխանցենք Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամ։
Եկել են ծանր ժամանակներ...
Մենք մեղավոր չենք, որ ապրում ենք...
Մեղավոր կդառնանք՝ եթե այսքանից հետո չապրեցնենք պետությունը։
Ուզում եմ, որ ժլատ լինենք խոսքերի, եւ առատ՝ գործերի մեջ։ Գծուծ՝ անձնապես սպառելու եւ առատաձեռն՝ հանրային բարիք ստեղծելու մեջ։
Նոր տարի չեմ նշում։ Փնտրելու եմ ինձ եւ մեր ապագան»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»