Հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ. նահատակված Մխիթար Գալեյանի մայր
Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվեց նաև 20-ամյա Մխիթար Գալեյանը, ով ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան էր դարձել, երկուսն էլ զոհվել էին և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը:
Այս պատերազմում ծանր վիրավորվել է նաև Մխիթարի հայրը, ով կամավոր մեկնել էր ռազմաճակատ` որդու կողքին գտնվելու, բայց այդպես էլ չէին հանդիպել իրար:
«Ծանր մարտում զոհվում է դասակի հրամանատարը: Որպես դիրքի ավագ, որդիս իր վրա է վերցնում մարտը ու մինչև վերջ պայքարում: Նա միայն գոռում էր՝ «Տղե՛րք, չվախենաք, դուք զգույշ եղեք, ես ամեն ինչ կանեմ, մենակ ձեզ բան չպատահի, հեսա հերս գալու ա»: Նահանջի հրաման եղավ, որի ժամանակ նրա ընկերը վիրավորվում է, և Մխիթարս ու Հայկը հետ են գնում՝ ընկերոջը փրկելու, և հենց իրենց մարմնով էլ փրկում են ընկերոջը»,- պատմում է Մխիթարի մայրը:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությունը, թե դեկտեմբերի 19-ին հայտարարվում է եռօրյա սուգ, և ինքը երթով գնալու է Եռաբլուր, վրդովեցրել է նահատակներից շատերի ծնողներին:
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` «Հայ ասպետ» կրթահամալիրի տնօրեն Կարին Տոնոյանն արդեն իր վրդովմունքը հայտնել է այս առնչությամբ:
Նրան է միաել նաև Մխիթար Գալեյանի մայրը:
«Կարդում եմ մեկնաբանությունները ու զզվանք ապրում: Արդյո՞ք արժեր, որ իմ և նրա տղան,տղաները իրենց կյանքը զոհեին հանուն էս տեսակ լափառոշ բերանավորների։ Ինչա՞ նշանակում մազա ներկում ու նմանատիպ ցածրակարգ արտահայտտություններ։ Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ՝ հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ»,-գրել է Աստղ Գալեյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»