Վերականգնել Հայաստանի լեգիտիմությունը. Անդրանիկ Թեւանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Վերականգնել Հայաստանի լեգիտիմությունը» վերտառությամբ գրառում է արել: Նա մասնավորապես նշել է՝ ՀՀ կորցրած լեգիտիմությունը հետ բերելու 1-ին քայլն իշխանափոխությունն է՝ ազգային նոր իշխանության ձևավորմամբ։ Թևանյանի գրառումը՝ ստորև.
«Մենք հիմա ունենք մի պետություն, որի անվտանգությունն այլ պետություն է ապահովում և որի գոյությունը մազից է կախված։ Սա՛ է «ժողովրդի» իշխանության գործունեության արդյունքը։
Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ դարձրեց մեր բանակը՝ ոչ լեգիտիմ դարձնելով մեր պետությունը։
ՀՀ կորցրած լեգիտիմությունը հետ բերելու 1-ին քայլն իշխանափոխությունն է՝ ազգային նոր իշխանության ձևավորմամբ։
Քանի դեռ ոչ լեգիտիմ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, մեր երկիրն անտերության է մատնվելու, փլուզվելու են պետականությունն ապահովող բոլոր կառույցները, Հայաստանը վերածվելու է տարածքի ու դառնալու է թուրքի բաժին։
2–րդ քայլը՝ հրադադարի ռեժիմի և անվտանգային հարցերի պետական կառավարումը, գերիների վերադարձի կազմակերպումը, անհետ կորածների, զոհերի դիերի հայտնաբերումը, դիակների ճանաչումը, փախստականների խնդիրների լուծումը։
3–րդ քայլը՝ թուրքական 5–րդ շարասյան «մաքրումը»։
4–րդ քայլը՝ սոցիալ–տնտեսական անկումը կանխելն ու հումանիտար ճգնաժամ թույլ չտալը։
5–րդ քայլը՝ հասարակական–քաղաքական մթնոլորտի ապաթունավորումը։
Էլի շատ քայլեր կան անելու, բայց սրանք առաջնայիններից են և հնարավոր են միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման դեպքում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»