Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

Փաշինյանի իշխանությունը փորձում է առաջնորդվել «հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը տամ ռուսին, միայն կենդանի մնամ» սկզբունքով

Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջը եկան հիշեցնելու, որ պատերազմը չի ավարտվել, որ մեկ ամիս առաջ ստորագրված Կապիտուլյացիայի ակտը ընդամենը զինադադար է, ոչ թե խաղաղության պայմանագիր, և այն ամեն րոպե կարող է խախտվել, որպես կանոն, այն կողմից, որն իրեն կարող է թույլ տալ խոսել ուժի դիրքերից։

Այս երկու բնակավայրերի, և նրանց շուրջը գտնվող ռազմավարական դիրքերի խնդիրը սրությամբ կանգնած էր զինադադարի առաջին իսկ օրվանից։ Այս դիրքերը հերոսաբար պահվել էին Բերձորի շրջանում կռվող հայկական ստորաբաժանումների կողմից, մեկ հստակ նկատառումով՝ ունենալ ռազմավարական պլացդարմ Շուշին գրոհող հակառակորդի թիկունքում (դա ակնհայտ է մեկ անգամ քարտեզին նայելուց)։ Զինադադարից հետո, ռուսական խաղաղապահ ուժերը ի սկզբանե մեծ շահագրգռվածություն չունեին այստեղ տեղակայվելու, պատահական չի, որ այս հատվածը նրանց պատասխանատվության գոտու քարտեզում հայտնվեց միայն երեկ, արդեն թշնամու կողմից նրա վրա զանգվածային գրոհից հետո։ Ամբողջ այս ընթացքում, դիրքերը պահել են այստեղ կռված հայկական կամավորական ջոկատները, իսկ Երևանի և Ստեփանակերտի ղեկավարությունը, այս հատվածը նոր ուժերով ամրապնդելու և անառիկ ամրոց դարձնելու փոխարեն, պասիվ սպասել է ռուսական խաղաղապահների գալստյանը։

Այս իմաստով սիմպոմատիկ էր հանգստյան օրերին դեռևս վարչապետի պաշտոնում գտնվող անձի խոսնակի կողմից արված հայտարարությունը, ըստ որի իրենք այս խնդրի մասին վաղուց տեղյակ են պահել ռուսական խաղաղապահ ուժերին, սակայն նրանք մինչև հիմա իրենց ստորաբաժանումը այս տարածքում չեն տեղակայել։ Այս տարօրինակ հայտարարությունից հետևում է, որ Արցախի հայկական տարածքների պաշտպանության պարտականությունը Հայաստանը դնում է ռուսական խաղապահների վրա, կարծես այլևս չկան հայկական զինված ուժեր և Արցախի պաշտպանության բանակ։ Սա սակայն աբսուրդ է, զինադադարի փաստաթղթի մեջ ոչ մի տեղ չի ասվում, որ հայկական զինված ուժերը դեմոբիլիզացվում են, կամ Արցախի պաշտպանության բանակը դադարում է գոյություն ունենալուց՝ ընդհակառակը, հստակ ֆիքսվում է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, ուստի յուրաքանչյուր կողմ հենց ինքն է պատասխանատու իր փաստացի ենթակայության տակ գտնվող տարածքի պաշտպանության համար, իսկ ռուսական խաղաղապահները վերահսկում են զինադադարի ռեժիմի պահպանությունը կողմերի միջև, և իրենք հակամարտության կողմ չեն։

Իրականում, ակնհայտ է որ արտաքին և ներքին համատարած մեկուսացման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է առաջնորդվել «հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը տամ ռուսին, միայն կենդանի մնամ» աղետալի սկզբունքով, թերևս մինչև վերջ չգիտակցելով, որ Հայաստանը որ այդքան հող ունի, ոչ այդքան ինքնիշխանություն, և ամեն մի հերթական հանձնումը ավելի է սեղմում մեր շուրջը հրե օղակը, և մոտեցնում է մեզ պետականության կորստին։ Խծաբերդից և Հին Թաղերից հետո հերթում Կապանի քաղաքի պաշտպանական գոտին է, Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հեռանկարում՝ նաև ամբողջ Սյունիքը, որի վրա իր հավակնությունները Ադրբեջանի դիկտատորը աներկբա հայտնեց անցած շաբաթ, և որի իրականացմանը, թուրք-ադրբեջանական տանդեմը, անկասկած, ձեռնամուխ կլինի, եթե Հայաստանից դիմադրություն չտեսնի։

Այս աղետալի ընթացքը կարելի է կանխել, և նույնիսկ ապագայում հետ շրջել, եթե Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություն, որը ընդունակ է մոբիլիզացնել ազգի ցաքուցրիվ եղած, բայց իրականում բավական մեծ և կարող ուժերը, նորովի և իրատեսորեն հարաբերությունները կառուցի հիմնական արտաքին գործընկերների հետ, ոգևորություն և հույս տա Հայաստանում ապրող ժողովրդին, ներառյալ նրա այն մասին, որը 2018 թ․ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին։ Այս իշխանությունը կարելի է ձևավորել միայն համազգային համաձայնության և կոլեկտիվ պատասխանատվության միջոցով, ներգրավելով այն ուժերին, որոնք իրենց վրա չեն կրում անցյալի հիմնական սխալների բեռը, պատրաստ են համագործակցության և տքնաջան աշխատանքի՝ հանուն մեր երկրի, և այսուհետև ազնիվ կլինեն սեփական ժողովրդի հետ։

Այս ճանապարհին, այսօր կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որը հուսահատ կառչել է իր աթոռից, փորձում է նորից պառակտել պատերազմի ողբերգությունը դեռևս չվերապրած հասարակությունը, ոստիկանական միջոցներով ճնշել իր քաղաքական հակառակորդներին, իր արբանյակների միջոցով հակառուսական տրամադրություններ սադրել, և այդպես շարունակ՝ երկարաձգելու իր անփառունակ իշխանությունը։ Նրա իշխանության ամեն օրը մեր պետականության մի մասնիկ է կորում, մեր հայրենիքի մի հատված, մեր տնտեսության մի հյուլե՝ և այս ամենը, թշնամու չդադարող ագրեսիայի և ռազմաշունչ հռետորաբանության ֆոնին։

Նախկինում ես անկեղծորեն հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը կգիտակցի, որ ինքն այլևս այս ճգնաժամից դուրս գալու միջոց չունի, և հրաժարական կտա՝ ճանապարհ բացելով նոր զարգացումների համար, ինչպես դա արեցին բազմաթիվ այլ պաշտոնյաներ, որոնք պատասխանատվություն ստանձնեցին այս պատերազմում պարտության համար և հեռացան։ Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ պրն Փաշինյանը կամ բացարձակ կտրվել է իրականությունից, կամ էլ իր անձնական շահը վեր է դասում մեր բոլորի հավաքական շահից, և շարունակելով համառել, հետևողականորեն տանում է մեզ դեպի նոր աղետ։ Ուստի ես դիմում եմ արդեն նրա կողմնակիցներին՝ մասնավորապես, Ազգային ժողովում գտնվող՝ եթե մենք կորցնենք մեր պետությունը, ձեզնից ոչ մեկը հոգու փրկություն չի գտնելու, արդարացում չի ունենալու, սեփական երեխաների աչքերին հեռավոր ափերում չի կարողանալու նայել։ Դուք այսօր կարող եք գործել՝ ազդել ձեր առաջնորդի վրա, միասին ընդունելի լուծումներ գտնել, և օգնել փրկելու մեր բոլորի պետությունը, այլապես վաղը նրան կհասնի Խծաբերդի ճակատագիրը»։