Ադրբեջանը օգտվում է իրավիճակից, փորձելով մաքսիմումը տանել ոչ միայն Արցախից, այլեւ Հայաստանից
Արցախը միայն նախերգանքն էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ մի բան տապալում ես, դա սկսում է շղթայական ռեակցիա առաջացնել: Դանակավորներն էլ շատանում են՝ իրենց պատառը տանելու համար: Իսկ հիմա, էֆեկտիվ կառավարման, իշխանության տոտալ բացակայության արդյունքում ձեւավորվել է նոր իրողություն:
Ադրբեջանը օգտվում է իրավիճակից, փորձելով մաքսիմումը տանել ոչ միայն Արցախից, այլեւ Հայաստանից: Դիցուկ՝ օկուպացնելով Հայաստանի 20 տոկոսը:
Էստեղ էական նշանակություն ունի Սյունիքը: Ես կասեմ կենսական: Բոլորի համար: Ինչու՞: Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի արտաքին սահմանն է, իսկ Իրանի շուրջ ԱՄՆ-Իսրայել դաշինքի համար օղակը սեղմելու տեսանկյունից սա ռազմավարական սահման է:
Իրանի համար Սյունիքը կարեւոր է քանի որ ցամաքային միակ սահմանն է Հայաստանի եւ Վրաստանի միջոցով՝ Ռուսաստան եւ Սեւ Ծով դուրս գալու համար, առանց Թուրքիային եւ թյուրքական պետություններին (որոնք հավաքվում են Թուրքիայի հովանու ներքո) «հարցնելու»:
Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում, քանի որ իրեն «դիմելու են» ԱՄՆ-Իսրայելական դաշինքն էլ, Իրանն էլ: Սրանից զատ, այլեւս խնդիր չէ թյուրքական երկրների գազն ու նավթը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնելու հարցը, ինչը կշրջանցի Ռուսաստանը, էապես կթուլացնի Եվրոպայի էներգետիկ անկախությունը Մոսկվայից, դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Հիմա ստեղ ով ում հետ ոնց կպայմանավորվի, մեր գործը չէ: Մենք այլեւս գործոն էլ չենք: Չեն էլ հարցնելու»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»