Թող դատարանը որոշի՝ Արցախը հանձնվել է անմեղսունակությա՞ն, թե դավաճանության արդյունքում. Նաիրա Զոհրաբյան
Պոպուլիստի ամենասիրելի բառը ժողովուրդն է։ Պոպուլիստը բոլոր իրավիճակներում հղում է անում ժողովրդին։ Դա հեշտ է, դա հարմար է, դա փոփքորնի պես մի բան է՝ թեթեւ, դյուրամարս, հեշտ ծամվող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հեռանալո՛ւ ես
Հանկարծ չշշկռվես
Պոպուլիստի ամենասիրելի բառը ժողովուրդն է։ Պոպուլիստը բոլոր իրավիճակներում հղում է անում ժողովրդին։ Դա հեշտ է, դա հարմար է, դա փոփքորնի պես մի բան է՝ թեթեւ, դյուրամարս, հեշտ ծամվող։
Պոպուլիստի «ժողովուրդը» չունի կոնկրետ դեմք, հասցե, անուն-ազգանուն, հեռախոսի համար։ Նա ընդհանրական այն պողոսն է, ով երբ պետք է՝ վարչապետ է, ընդ որում՝ երեք միլիոն վարչապետ։ Երբ պետք չէ՝ «ժողովուրդը» տեղում տրանսֆորմացվում է դասալիքի, անթասիբի, պատի տակ վնգստացողի, դավաճանի։ Պոպուլիստի ողջ ենթագիտակցությունը մեկ բանի վրա է աշխատում՝ էսօր ինչպես մանիպուլացնի իր փայ ժողովրդին, որին հարնային սլենգում այլեւս քնքշաբար «ժեխ» են ասում։ Բայց նույն այդ պոպուլիստը իր հրաժարականը պահանջող ժողովրդի կողքով անցնում է զրահապատ մեքենայով ու «մագազինը» լիցքավորած եւ ժողովրդի դեմքին բաց պահած բաց հրազենով։
Պոպուլիստի համար «ժողովուրդը» նաեւ գույն ունի՝ իր փայ ժողովուրդը սպիտակ է, իսկ էն ժողովուրդը, որն ասում է՝ դավաճանը, հայրենիք հանձնածը, կիրթ թուրքի հետ լիֆտում Շուշին վաճառածը պիտի հեռանա՝ էդ ժողովրդի գույնը սեւն է։ Պոպուլիստի համար իր հրաժարականը պահանջող երկու կաթողիկոսները, կուսակցությունները, անհատ մտավորականները, ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն, սահմանամերձ համայնքների ղեկավարները ժողովուրդ չեն։ Պոպուլիստի համար «ժողովուրդը» Ջաբրայիլը Քարվաճառից չտարբերողն է, «գլենդել նա դանու-ի» մանիկյուրշիցան է, ով «ջրվեժ» չոլկայով լատինատառ հայհոյանք է գրում։ Պոպուլիստի համար «ժողովուրդն» իր ընտանեկան եւ կուսակցական ֆեյքերն են, որոնց «քշողները» հավասարապես դատվելու են պետական դավաճանության համար։
Բայց պոպուլիստը մի բան չի հաշվարկել՝ նա հանձնել է Արցախը, մեզ զրկել է հայրենիքից, հազարավոր պայծառ տղաների տարել է երաշխավորված մահվան, որովհետեւ վախեցել է, որ իր փայ «ժողովուրդը» իրեն կասի «դավաճան»։
Ես առաջարկելու եմ Քրեական օրենսգրքում պատերազմի ժամանակ հայրենիքի դավաճանության համար վերականգնել մահապատիժը։
Դա վստահաբար արդար կլինի։
Հետո արդեն թող դատարանը որոշի՝ Արցախը հանձնվել է անմեղսունակությա՞ն, թե դավաճանության արդյունքում։
Միեւնույն է՝ հեռանալու ես։
Հանկարծ չշշկռվես»,- գրել է Զոհրաբյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»