Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

Խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանի գործը մարդու բողոքի ձայնը լռեցնելը չէ. Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին

Այսօր գրավոր դիմել եմ ՀՀ Ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին խաղաղ հավաքների և անհնազանդույան ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Սույն թվականի նոյեմբերի 10-ից Երևան մայրաքաղաքում և ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ, երթեր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության և նրա հետագա պաշտոնավարման դեմ դժգոհություն արտահայտող տարաբնույթ հավաքներ։

Մշտադիտարկման ենթարկելով ոստիկանության աշխատանքը քաղաքացիների խաղաղ հավաքների իրացման իրավունքի անվտանգ ապահովման ուղղությամբ՝ արձանագրում ենք, որ ոստիկանների գործողությունները օրեցօր ավելի ագրեսիվ բնույթ են կրում։ Մասնավորապես, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևալ խախտումների վրա․

- Արձանագրում ենք բողոքի ակցիայի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելու դեպքեր, որը նպատակ ունի խոչընդոտելու խաղաղ հավաքների ազատության իրավունքին։ Այս պրակտիկան ընդունելի չէ և պետք է բացառվի։

- Ոստիկանները բերման ենթարկվածների նկատմամբ գործադրում է ոչ համաչափ ֆիզիկական ուժ․ այն կիրառվում է թե՛ տղամարդ և թե՛ կին ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ վերաբերմունքը փաստում են ոչ միայն ականատեսների վկայությունները, այլև բազմաթիվ տեսագրված մեդիահրապարակումներ։

- Ոստիկանները հավաքի մասնակիցներին բերման ենթարկելիս չեն ներկայացնում դրա իրավական հիմքերը։ Ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալ, թե ինչու են նրան ձերբակալում կամ բերման ենթարկում։

- Ոստիկանները բերման են ենթարկում հասարակական կարգը չխախտող մարդկանց առանց հիմքերի։

- Ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, սակայն մինչև բերման ենթարկելը չեն հնչեցնում որևէ օրինական պահանջ։

- Արձանագրել ենք ոստիկաննների կողմից լրագրողների գործունեության խոչընդոտում և բռնության ենթարկում։ Լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորված է և դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է։

- Դեկտեմբերի 11-ին ՃՈ-ն երթևեկելի հատվածում կանգնեցրել է մոտոցիկլետներով երթի մասնակիցներին Հանրապետության Հրապարակի երթևեկելի հատվածում, մասնակիցներին բերման ենթարկել, վերջիններիս տրանսպորտային միջոցը տեղափոխել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք՝ պատճառաբանելով, որ դրանք կանգնեցվել են արգելված տեղում։ Ստացվում է ՃՈ գործողությունների հետևանքը ծառայել է որպես հիմք երթի մասնակիցների տրանսպորտային միջոցները Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու համար։

- Առկա է տեսանյութ, որը փաստում է ոստիկանության ծառայողի կողմից մեքենայի վարորդին ցուցարաների ուղղությամբ մեքենան վարելու կոչեր հնչեցնելու, նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու դիտավորության մասին։

- Ականատես ցուցարարները ահազանգում են, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս նրանց դիտավորությամբ հարվածներ են հասցնում, որը կարող է դիտարկվել որպես ֆիզիկական բռնության գործադրում։

Հարկ եմ համարում հիշեցնել, որ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանի գործը մարդու բողոքի ձայնը լռեցնելը չէ, այլ նրա անվտանգության ապահովումն է, կյանքի և առողջության պաշտպանությունը։

Հաշվի առնելով վերոգրյալ արձանագրումները` առաջարկում եմ վերանայել ոստիկանության գործելաոճը և ոստիկանության ծառայողների կողմից կատարված ոչ իրավաչափ բոլոր գործողությունների մասով իրականացնել ծառայողական քննություն, իսկ հանցակազմի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքների մասով իրականացնել քննչական գործողություններ»,- գրել է նա։