Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրկնել պատերազմի ժամանակ թույլ տված սխալները

Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրկնել պատերազմի ժամանակ թույլ տված սխալները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն օր մենք նոր տեղեկություններ ենք ստանում պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի թույլ տված աններելի սխալների մասին, որոնք հանգեցրեցին ողբերգական հետեւանքների եւ անդառնալի կորուստների։

Դեռ հունիսից նրան զեկուցվել է թշնամու նկատմամբ մեր զինված ուժերի անհավասար կարողությունների մասին՝ առաջարկելով հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել պատերազմը կանխելու համար։

Նա ոչ միայն ականջալուր չի եղել զինվորական ղեկավարության իրատեսական ահազանգին, չի իրականացրել այդ ուղղությամբ որեւէ քայլեր, այլեւ արհեստական «հերոսություններով» հրահրել է բախումներ Տավուշի մարզի սահմաններին։

Պատերազմի ողջ ընթացքում նրան զեկուցվել է մեր կորուստների եւ այդ պարագայում անխուսափելի պարտության մասին, սակայն նա, անտեսելով օրվա ընթացքում ավելի քան հինգ անգամ ստացված դիվանագիտական լուծումները, նոր կամավորագրման կոչեր է արել՝ սուտ պատրանք տածելով հնարավոր հաղթանակի մասին՝ պատճառ դառնալով նոր զոհերի եւ ավերածությունների համար։ Ի վերջո, կորցնելով իրատեսության զգացումը, նա ամեն օր կանգնել է ավելի վատ վիճակի եւ ավելի վատ պայմանների առջեւ։

Նույն սխալները նա թույլ է տալիս հիմա՝ պատերազմից հետո։

Չգիտակցելով իր չարագործությունների ողջ էությունը, չցանկանալով տեսնել նոր իրողությունները, աչք փակելով ստեղծված անելանելի վիճակի վրա, նա կեղծ պատրանք է տածում, թե ամեն ինչ լավ կլինի, կհարթվի այս ամենը, կյանքը կվերադառնա իր նախկին հունին։ Նա չի հասկանում, որ դա անհնարին է։ Սա այն դեպքը չի, որ մարդիկ չտեսնեն, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

Ավելին, ամեն օր մենք ականատեսն ենք լինում նոր ողբերգությունների, ապրում ենք նվաստացման եւ ստորացման նոր պահեր, ինչը բազմապատկում է մարդկանց ցասումն ու ատելությունը։ Նա չի գիտակցում, որ իր իշխանության ամեն հաջորդ օրն ավելի վատն է լինելու, քան նախորդը։

Եթե դեռ այսօր նա կարող է գնալ Ազգային ժողով, կանգնել ամբիոնի առջեւ եւ հայտարարել իր հրաժարականի մասին, ապա խիստ կասկած ունեմ, որ նա այդպիսի երանելի հնարավորություն ունենա ինչ-որ մի հաջորդ օր, եթե փորձի վաղուց անհամոզիչ եւ զզվելի ստերով շեղել մարդկանց ուշադրությունը։

Նիկոլ Փաշինյանի անմիտ որոշումներն ու գործողությունները մեր երկրին կանգնեցրեցին ամբողջական կապիտուլյացիայի առջեւ, այսօր նրա անմիտ որոշումներն ու գործողություններն արդեն իրեն են կանգնեցնելու անխուսափելի ամբողջական կապիտուլյացիայի առջեւ»: