Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մամուլ

Կարո՞ ղ է Ռուսաստանը կայուն խաղաղություն բերել Լեռնային Ղարաբաղին․ Xinhua

 

Չինական Xinhua լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի և Ռուսաստանի՝ հզոր միջնորդ լինելու դերակատարման, այս հարցի շուրջ տարվող արտաքին քաղաքականությանն ու հարակից մի շարք այլ հարցերի։ Հոդվածը թարգմանաբար ներկայացրել է inosmi.ru կայքը:

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք գործակալության հոդվածագիր Հան Սյանյանի հոդվածը.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները և նրանց տեղակալները վերջերս համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում օտարերկրյա վարձկաններին անհապաղ դուրս գալ Լեռնային Ղարաբաղից: Երեք երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում օգտագործել գործող հրադադարը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ երկարաժամկետ և կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար, ինչպես նաև միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ձեռնարկել կոնկրետ գործողություններ բարելավելու մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում`ընդհանուր համաձայնեցված մոտեցման միջոցով:

Սեպտեմբերի 27-ից՝ 45 օր շարունակ, Անդրկովկասի երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, գտնվում էին Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ բուռն զինված բախումների մեջ: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նրանք հայտարարեցին, որ տարածաշրջանում զինադադարի ամբողջական ռեժիմը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10-ից: Հայաստանը և Ադրբեջանը կպահպանեն մարտերի ընթացքում գրաված դիրքերն, իսկ ռուս խաղաղապահները կտեղափոխվեն հակամարտության գոտի: Ի տարբերություն երկու կողմերի միջև ձեռք բերված նախկին պայմանավորվածություններին (հոկտեմբերի 10-ին, 17-ին և 26-ին), հրադադարի մասին այս համաձայնագիրը այլ էր, որից հետո Լեռնային Ղարաբաղում բախումն անսպասելիորեն ավարտվեց:

Դիտորդներն այս պարագայում նշում են, որ կարծիքներն առ այն, թե ովքեր են «հաղթել կամ պարտվել ղարաբաղյան հակամարտությունում», բաժանվել են: Ըստ հակամարտող կողմերի՝ Ադրբեջանը Հայաստանից «կվերադարձնի» 1994-ին կորցրած Լեռնային Ղարաբաղի տարածքների մեծ մասը: Բացի կռվող երկրներից, կա նաև Թուրքիան, որը, չնայած որոշակիորեն հաղթող դուրս եկավ Ադրբեջանին իր հստակ աջակցության շնորհիվ, այնուամենայնիվ, «ափսոսանք արտահայտեց», որ չի կարող մուտք գործել տարածաշրջան, և նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, քիչ բան են արել, որ օգնեն հակամարտության կարգավորմանը: Միևնույն ժամանակ, սակայն, Ռուսաստանը ոչ միայն «վճռականորեն» նպաստեց հրադադարի ռեժիմին, այլև դարձավ միակ երկիրը, որին Ադրբեջանը, Հայաստանը և չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» տարածաշրջանում թույլ տվեցին որպես «խաղաղարար» մտնել, ինչի շնորհիվ այն նոր լծակներ ստացավ Անդրկովկասի աշխարհաքաղաքականության վրա»,-գրում է հեղինակը:

Անդրադառնալով փաստին, որ ՀՀ-ն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ հեղինակը նշում է, որ չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկզբում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է իր նախաձեռնությամբ զանգահարել Պուտինին՝ հույս ունենալով ստանալ ռազմական ու քաղաքական օգնություն, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտության 45 օրվա ընթացքում Ռուսաստանը դե ֆակտո մնաց «չեզոք»: Վերջինս հրապարակավ հայտարարեց, որ միայն Հայաստանի վրա հարձակման դեպքում ռուսական բանակը կկարողանա կատարել ՀԱՊԿ անդամ պետության անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները, և անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ «հրավերը» ԼՂ-ում զորքեր մտցնելու համար: Մասնավոր հայացք գցելով իրավիճակին՝ «չեզոքություն» պահպանելն առավելագույնի հասցրեց Անդրկովկասում Ռուսաստանի օգուտները. նախ՝ Փաշինյանի հետ Հայաստանի կառավարությունն իշխանության գալուց հետո վարում էր «Ռուսաստանին անտեսելու և ամերիկամետ կողմնորոշման» քաղաքականություն, ինչը վաղուց էր առաջացրել Մոսկվայի դժգոհությունը: Երկրորդ, վերջին տարիներին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական և տնտեսական կապերը սերտացել են, Հայաստանին օգնելն և Ադրբեջանին հարվածելը չէին համապատասխանում Ռուսաստանի շահերին: Երրորդ, եթե Ռուսաստանի ռազմական ուժը ներգրավված լիներ ղարաբաղյան հակամարտության մեջ, ապա դա ոչ միայն Ռուսաստանին կկանգնեցներ Թուրքիայի դեմ, այլ նաև կարող էր հարուցել ԱՄՆ-ի և Արևմուտքի մեղադրանքներ, ինչը էլ ավելի կվատթարացներ Ռուսաստանի միջազգային և տարածաշրջանային դիրքերը:

Ըստ հոդվածագրի՝ ՌԴ «հուժկու» միջամտությունը ԼՂ կոնֆլիկտի կարգավորմանը ոչ միայն նպաստեց Ռուսաստանի հեղինակության ամրապնդմանը Հայաստանում և Ադրբեջանում, Եվրասիայի տարածաշրջաններում և նույնիսկ աշխարհում, այլ նաև ձեռք բերեց իրական աշխարհառազմավարական նշանակություն: Հեղինակի կարծիքով՝ Ռուսաստանի միջնորդությունը տարածաշրջանային հակամարտությունում ստացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաձայն հավանությունը և ունի իրավական հիմք և բարոյական բարձր սկզբունքներ։

«Սա ոչ միայն վերջ տվեց մասշտաբային արյունալի հակամարտությանը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 5 հազար և վիրավորվեց շուրջ 10 հազար մարդ, այլև պայմաններ ստեղծվեցին հայ-ադրբեջանական բնականոն հարաբերությունների վերականգնման և ԼՂ հիմնախնդրի վերջնական լուծման համար»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներ տեղակայելուն, ապա այս մասին հոդվածում ասվում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո վերջին 29 տարվա ընթացքում առաջին անգամ ռուսական բանակը կրկին հնարավորություն ունեցավ տեղակայվել Լեռնային Ղարաբաղում, ինչը շրջադարձային պահ է, քանի որ այսպիսով Ռուսաստանը ոչ միայն վերցրեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին, այլև օգտվեց առիթից՝ կրկին մտնելու Անդրկովկաս, որն ունի մեծ աշխարհառազմավարական նշանակություն:

Հեղինակն հոդվածում անդրադարձ է կատարում նաև Ռուսաստան-Թուրքիա աշխարհաքաղաքական դերակատարմանը։ Այս առնչությամբ նա պնդում է՝ երկու երկրներն անընդհատ պայքարում են, բայց և փոխզիջումների գնում․ մի կողմից, Ռուսաստանը կտրականապես մերժում է Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում «խաղաղապահ գործողություններին» և պնդում է, որ տարածաշրջանում տեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ. մյուս կողմից, տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար, նա համաձայնվում է համատեղ ստեղծել Թուրքիայի հետ կրակի դադարեցման ռեժիմի մշադիտարկման կենտրոն և այն հնարավորինս շուտ այն գործարկել:

Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը, վկայակոչելով վերլուծաբանների կարծիքներին, նշում է, որ չնայած այն փաստին, որ ռազմական գործողությունները դադարեցվել են, միևնույնն է՝ խնդիրը վերջնական լուծում չի ստացել։ Երեք երկրների միջև կնքված եռակողմ համաձայնագրով դադարեցվում է արյունալի հակամարտությունը, նախատեսվում է հայկական զորքերի դուրսբերում տարածաշրջանից և փախստականների վերադարձ, բայց չի հստակեցվում վիճելի տարածքների վերջնական կարգավիճակը:

«Նախ՝ Ռուսաստանը չի ճանաչում Ադրբեջանի լիարժեք ռազմական հաղթանակը, և Ադրբեջանը փաստացի վերահսկողություն չստացավ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Կասկածներ կան նաև այն մասին, թե որքան կտևի Ռուսաստանի և Ադրբեջանի փոխադարձ վստահությունը: Երկրորդ, Հայաստանում քաղաքական իրավիճակն անկայուն է, և հայտնի չէ, թե որքանով է դա իրականացնելու զորքերի դուրսբերումը, տարածքների փոխանցումը և արդյո՞ք այն հետագայում կպահպանի իր խոստումը: Երրորդ, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունն աճում է, իսկ նրա ներթափանցումը դեպի նախկին ԽՍՀՄ հանրապետություններ՝ արագանում: Դեռ հայտնի չէ ՝ արդյոք այն հավատարիմ կմնա հրադադարի համաձայնագրի կարգավորման և վերահսկման գործող մեխանիզմին, և ինչպես դա կազդի Ռուսաստանի խաղաղապահ գործունեության վրա»,-եզրակացնում է Սյանյանը։