ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Լիբանանում հաստատել կայուն և տևական հրադադար:
Նրա խոսքով՝ չնայած լրատվամիջոցների աղմկահարույց վերնագրերին, Լիբանանում իրավիճակը իրականում բարելավվում է, իսկ լարվածությունը՝ աստիճանաբար նվազում: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամբողջ ամերիկյան թիմն ակտիվորեն զբաղվում են լիբանանյան խնդրով:
Վենսը նշել է, որ ռազմական գործողություններն ունեն էսկալացիոն բնույթ. «Մեկը կրակում է, մյուսը պատասխանում է»: Հրադադարի ամրապնդման համար անհրաժեշտ է, որ կողմերը դադարեցնեն կրակը բավականաչափ երկար ժամանակով:
Վաշինգտոնի նպատակն է ապահովել ինչպես Իսրայելի, այնպես էլ Լիբանանի անվտանգությունը և ընդհանուր կայունությունը տարածաշրջանում:
Այս հայտարարությունը հնչել է Վենսի՝ Շվեյցարիա մեկնելուց առաջ, որտեղ նախատեսվում են ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ ուղղված տարածաշրջանային ճգնաժամի կարգավորմանը:
Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ նշելով, որ այդ քայլով պատասխանում է Լիբանանին հասցվող իսրայելական շարունակական հարվածներին, ինչը, ըստ իրանական կողմի, խախտում է Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը:
Դրանից առաջ՝ հունիսի 19-ին, Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել էր իր գործողությունները Լիբանանում՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» բազմաթիվ օբյեկտներ երկրի տարբեր շրջաններում: Իսրայելական իշխանությունների պարզաբանմամբ՝ Լիբանանի հարավում իսրայելական զորքերի դեմ իրականացվում էին հարձակումներ և հրետակոծվում էին Իսրայելի հյուսիսային շրջանները ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին