Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ընդդիմադիր ուժերի միավորման հարցը կրկին հայտնվել է քաղաքական օրակարգում։ Քննարկումների ակտիվացման համար խթան հանդիսացավ խորհրդարան անցած առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ոչ ֆորմալ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայտարարությունը ընդդիմության համախմբնան պրոցեսի մասին՝ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք, միգուցե, ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը։ Շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել», - ասել է Կարապետյանը հարցազրույցի ժամանակ։
Կարապետյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նա ընդդիմադիր ուժերի միավորումը կարևոր նախապայման է համարում իշխանափոխության հասնելու համար. «Առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով դիմենք մեր ժողովրդին և, հասկանալով՝ որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»,- նշել է Կարապետյանը։
Այս համատեքստում, ավելորդ չէ հիշել, որ նախքան ընտրությունները առանձին ընդդիմադիր ուժերով հանդես գալու վերջնական որոշումը, շատ ընդդիմադիր գործիչներ և քաղաքական ուժեր խոսում էին միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու և այդ ճակատով ընտրություններին հանդես գալու վերաբերյալ՝ ինչը փաստորեն տեղի չունեցավ։
Արդյո՞ք պատճառը որոշ կուսակցութունների կողմից իրենց ուժերը գերագնահատելն էր, թե՞ քաղաքական ուժերի շրջանում կա մի տեսակ «քաղաքական նարցիսիզմ»՝ համոսզմունք առ այն, որ հենց իրենք են այն ուժը, որը կարող է ստանձնել իշխանությունը և հանել երկիրը «ծանր դրությունից»։
Փաստորեն, կարելի է ենթադրել, որ ընդդիմադիր դաշտի մի մեծ հատվածում առկա է առաջնորդության և բացառիկության զգացում, որը խոչընդոտում է համագործակցությանը։ Իսկ գուցե սա միավորման կոչ է «նախընտրական շրջանի» համար՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունից մոտ 4 տարի 11 ամիս առաջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին