Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար՝ հաղորդում է IRNA-ն։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն անընդունելի և խիստ վտանգավոր է համարել Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին՝ ընդգծելով, որ այն ներդրվել է առանց Իրանի իշխանությունների իմացության կամ նրանց հետ համակարգման:
Հայտարարության մեջ զգուշացվել է, որ նշանակված երթուղիներից դուրս շարժվող ցանկացած առևտրային նավ կմտնի արգելված և պոտենցիալ վտանգավոր տարածքներ։ Միաժամանակ նշվել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հետ համակարգումը պարտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար և պետք է իրականացվի ռադիոկապի միջոցով։
ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ այդ կանոնակարգերը խախտող ցանկացած նավ կբախվի համապատասխան գործողությունների։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին