Հայաստանում Սորոսի գրասենյակի փակման գործընթացը սկսված է․ Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանում Սորոսի գրասենյակի փակման գործընթացն սկսված է։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սեպտեմբերի 8-ին ԱԱԾ հաղորդում էի ներկայացրել այն մասին, որ սորոսական Սաշիկ Սուլթանյանը Սորոսի գրասենյակից գումար է ստացել, որպեսզի ազգամիջյան թշնամանք հրահրի հայերի և եզդիների միջև։ Սաշիկ Սուլթանյանը հարցազրույց էր տվել, որում կեղծ ու սուտ հայտարարություններ էր արել այն մասին, թե իբր եզդիներին Հայաստանում գնդակահարում են, դրդում են արտագաղթի, հափշտակում են սեփականությունը, վտանգված է լեզուն, մշակույթը և այլն։
Իմ դիմումի հիման վրա՝ սորոսական Սաշիկ Սուլթանյանի կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ, ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում էլ շուտով մեղադրանք կառաջադրվի սորոսական Սաշիկ Սուլթանյանին։
Շուտով կսկսվի նաև Սորոսի գրասենյակի տոտալ ստուգման գործընթացն, ԱԱԾ կկանչվեն բոլոր կարկառուն սորոսականներն, ինչպես նաև բոլոր այն մարդիկ, ովքեր տեղեկատվական աջակցություն են տրամադրել սորոսական Սաշիկ Սուլթանյանին։
Նշեմ նաև, որ պատրաստվում ենք դատական հայց ներկայացնել Սորոսի գրասենյակը Հայաստանում հակաօրինական ճանաչելու և փակելու վերաբերյալ։
Հավելեմ, որ այս գործընթացն ամբողջությամբ համապատասխանում է օրենքի տառին և ՀՀ Սահմանադրությանը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»