Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

«Հրապարակավ դատապարտեք դավաճանի որոշումը». ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը դիմել է ՀՀ բոլոր դիվանագետներին

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դիմել է ՀՀ բոլոր դիվանագետներին:

Դիմումում ասվում է.

«Հարգելի գործընկերներ

Ես շատ լավ հասկանում եմ առաքելության մեջ գտնվելու ընթացքում Ձեր քաղաքական զսպվածություն ցուցաբերելու օրենսդրական պահանջը, բայց նաեւ հասկանում եմ, որ առանձին հարցերի վերաբերյալ լռությունն ու անտարբերությունը մասնագիտական անգործություն է։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով դեսպանի պաշտոնը դասակարգված է իբրեւ պետական հայեցողական պաշտոն, ուստի այդ պաշտոնը զբաղեցնող յուրաքանչյուր ոք, մասնագիտական ծառայությունից իրականացնելուց զատ, ունի սեփական մոտեցումներն արտահայտելու իրավունք եւ նաեւ պարտավորություն։ ՀՀ ԱԳՆ կայքում ամրագրված է, որ Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է «Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի լուծումը»՝ ամրագրելով դրա սկզբունքները:

Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված անձը, խախտելով արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն հանդիսացող խնդրի լուծման Հայկական կողմի համար ընդունելի բոլոր սկզբունքները, ստորագրել է մի պարվողական փաստաթուղթ, որը հետեւանք էր արտաքին քաղաքականության ոլորտում նրա կողմից իրականացված անհեռատես եւ անմիտ գործողությունների պատճառով հրահրված պատերազմի։

Պարզվում է, որ ստորագրված պարտվողական փաստաթղթի գոյության մասին տեղյակ չի եղել անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարը, հետեւաբար ողջ դիվանագիտական կազմը։ Դա պատճառ է հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարի, նրա տեղակալի մի շարք դիվանագետների հրաժարականի համար։

Եթե ձեր շարքերում դեռեւս կան մարդիկ, ովքեր պատրաստ են ներկայացնել այդ դավաճանական փաստաթուղթը ստորագրած, միանձնյա որոշումներ կայացրած մարդուն եւ նրա ղեկավարած կառավարությունը, կնշանակի, որ դուք դուրս եք գալիս ծառայողական, հայրենանվեր աշխատանքի տիրույթից եւ ակամայից դառնում եք այդ դավաճանական ուժի մի մասը, անկախ ձեր նախկին պրոֆեսիոնալ գործունեությունից, դուք վերածվում եք գործող դիվանագետի համար անընդունելի քաղաքական գործիչների։

Այս վիճակում ձեր պատիվն ու արժանապատվությունը, մասնագիտական հեղինակությունը փրկելու մեկ տարբերակ կարող է լինել․ հրապարակային հայտարարություններով դատապարտել վարչապետի պաշտոնում հայտնված դավաճանի որոշումը, հրաժարվել նրան եւ իր հանցավոր կառավարությունը ներկայացնելու առաքելությունից եւ նրա ազգադավ հանձնարարությունները կատարելուց։ Այդ պարագայում դուք պետք է շարունակեք մնալ ձեր դիրքում՝ սպասելով նոր կառավարության ձեւավորմանը եւ ձեր առաքելության հետագա իրականացմանը։

Լուսանկարում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից հրավիրված Եվրոպական երկրներում եւ Եվրոպայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպանների եւ պաշտոնական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցություն՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Վիենա, 09, դեկտեմբերի 2017թ․