Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Նիկոլից դիցաբանական կերպար կերտող Ալեքսեյ Ռոմանովն այսօր ասում է՝ «հայերը զենքով գրավել էին Արցախը ու ներողություն չէին խնդրում դրա համար»

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում «Նիկոլը, իր պրոդյուսեր Ալեքսեյ Ռոմանովն ու ծվատված Արցախը» վերտառությամբ գրառում է արել: Գրառման մեջ Ֆարմանյանը անդրադարձել Նիկոլ Փաշինյանի հետ փողոցներում քայլող ու նրա մասնակցությամբ տեսանյութեր տարածող Ալեքսեյ Ռոմանովի՝ 2018-2019 թվականների տարածած հայտարարություններին և այսօրվա գրառումներին, որտեղ վերջինս նշել է, թե «հայերը 1990-ականների սկզբին զենքով գրավել էին Արցախը քիչ է, մի հատ էլ ներողություն չէին խնդրում դրա համար ու դա չէին համարում հանցագործություն»:

«Հիշու՞մ եք այս մարդուն՝ Ալեքսեյ Ռոմանով, ռուս բլոգեր, ով չգիտես որտեղից ու ինչպես հանկարծ հայտնվեց 2018 թ. հեղափոխական իրադարձությունների կենտրոնում: Նիկոլի հետ փողոցներում քայլում էր, նրանից հարցազրույցներ էր վերցնում, հետո արդեն վարչապետ Փաշինյանի հետ մարզասրահ էր այցելում, նրա աշխատասենյակում հյուրընկալվում ու իր մեծ տարածում գտնող տեսանյութերով փորձում Նիկոլից կերտել Նելսոն Մանդելայից ու Մահաթմա Գանդիից պատվաստված մի դիցաբանական կերպար, մի յուրահատուկ մանդելագանդի, ով եկել էր փրկելու «բազմաչարչար» հայ ժողովրդին...»,- գրել է Ֆարմանյանը և կցել վերոնշյալ տեսանյութերից մի քանիսը (1, 2, 3)։

«Դե, իսկ էդ ամենը քանի որ արվում էր ռուսերենով, Հայաստանում շատերը դեմքի լուրջ արտահայտությամբ նստած մտածում էին՝ ըհը, ուրեմն ռուսը Նիկոլի հետ է, վերջ: Իսկ ահա Նիկոլի նման թերուսը, ով ամբողջ կյանքն զբաղված է եղել հենց նման միաքայլ ու միաբջիջ շուստրիություններով ու անառակություններով, ձեռքերն էր շփում ստացվող հերթական խաբկանքից ու հայտնի խոշոր սեփականատերերի միջոցներից երևի առատորեն վարձրատրում իր պրոդյուսերը դարձած ռուս բլոգեր Ռոմանովին: Ու հիմա՞…


Նույն Ալեքսեյ Ռոմանովն է: Բայց ոչ թե «2018-2019» եթերաշրջանի Ռոմանովը, ում հեղափոխական հայ ժողովուրդը սիրում էր ու իր գլխին դնում, այլ էսօրվանը՝ «աղետաբեր 2020»-ինը, որին արդեն սիրում են հաղթանակից գլխապտույտի մեջ հայտնված ադրբեջանցիները: Կարդացեք՝ ինչ է գրում: Կարդացե՛ք ու հասկացե՛ք, թե ում հետ էր «աղջիկ ժամանակները» ընկերություն անում մեր տնաբույծ մանդելագանդին ու գլխի ընկեք, թե ինչը կարող էր նրանց միավորել էյֆորիկ «2018-2019» եթերաշրջանում:

Նիկոլի հեղափոխական ռուսախոս պրոդյուսերն ասում է, որ հայերը 1990-ականների սկզբին զենքով գրավել էին Արցախը քիչ է, մի հատ էլ ներողություն չէին խնդրում դրա համար ու դա չէին համարում հանցագործություն: Սա էլ քիչ է, ըստ Ռոմանովի, մի բան էլ հայերն էդ ամենի համար անգամ մեղքի տարրական զգացում չունեին, իսկ Արցախը հանդգնում էին իրենց Հայրենիքը համարել: Բա՞:

Ու էս ամենի մասին Նիկոլի պրոդյուսերը բարձրաձայնում է հիմա, երբ գնացքն արդեն գնացել է՝ իր երեկվա տեսանյութերի հերոս մանդելագանդիի ձեռքով Արցախն արդեն գլխատված է: Բա հո էն հեղափոխական ժամանակներում բացեիբաց նման բան չէ՞ր ասի, որ հայ ժողովուրդը հանկարծ ինքն իրեն հարց տար, թե, էս ի՞նչ խաբար է կամ սկսեր իր մանդելագանդիին հարցեր տալ:

Ինձ բնավ չի հետաքրքրում, թե Ռոմանովը ինչ է հասկանում Հայրենիք ասելով կամ ինչ է գրում Չեչնիայի ու Ղրիմի մասին, ու թե դրանցից որն է համարում ռուս ժողովրդի հայրենիք ու որը՝ ոչ, ու թե ինչու է հենց իր հայրենիք Ռուսաստանը բնութագրում իբրև ագրեսիայի, իմպերիալիզմի ու երեսպաշտության օրինակ: Հետևություններ թող անեն Ռուսաստանի իշխանությունները, եթե դրա անհրաժեշտությունը տեսնեն:

Ինձ հետաքրքրում է լրիվ այլ բան. գոնե հիմա մարդիկ հասկանու՞մ են, թե ինչու ու ինչ նպատակով էին ռոմանովները Նիկոլից ժամանակին փրկիչ ու մանդելագանդի կերտում, իսկ այսօր արդեն ուրանում ու ըստ էության հայհոյում նրան ու հայ ժողովրդին՝ սիրաշահելով ադրբեջանցիներին ու պղծելով Արցախը: Հա մեկ էլ, տեսախցիկների կադրից դուրս տեսնես էն ժամանա՞կ էլ Ռոմանովն ու Նիկոլը լիակատար փոխըմբռնում ունեին Արցախի հարցում»,- գրել է Սամվել Ֆարմանյանը: