Սա բացահայտ հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություն է. Նախկին նախարարը՝ ռեկտոր նշանակելու կարգի փոփոխության մասին
Ռազմական դրության պայմաններում հրատապ է համարվել գործադիր իշխանության կողմից բուհերի ռեկտորների նշանակումը (մինչ այդ հանրային քննարկումների արդյունքում այս նախաձեռնությունը ճանաչվել է առնվազն անհիմն և անընդունելի)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա ոչ միայն բացահայտ հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություն է, քանզի շրջանցվում է Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված հիմնադրույթը, ըստ որի. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», այլև անընդունելի նահանջ է կրթական հաստատությունները ապաքաղաքականացնելու առաքելությունից։ Իհարկե, օրենքով չէր կարող վերապահվել բացարձակ ինքնակառավարման իրավունք, սակայն չէր էլ կարելի ամբողջովին զրկել այդ իրավունքի առանցքային բաղադրիչից։
Ռեկտորը պետք է առավելագույնս ընդունված լինի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից, ունենա պատշաճ հեղինակություն. պարտադրված պաշտոնյաները ի սկզբանե մատնված են ձախողման։ Առանց այդ էլ՝ տարիներ շարունակ խոցելի են եղել այն ռեկտորները, որոնց ընտրության հարցում իշխանություններն անթաքույց փորձել են միջամտել։
Ի դեպ, եթե խնդիրն աջակցությունն է, ապա դրա վեկտորները բոլորովին այլ են՝ բուհ֊րը հայտնվել են ֆինանսատնտեսական անընդունելի վիճակում, իսկ աջակցության բացակայության պայմաններում միակ ճանապարհը դիտարկվում է ուսման վարձի հանիրավի բարձրացումը։ Հիշեցնեմ, որ պրոֆեսորի աշխատավարձը գրեթե նույնքան է, որքան ստորին դասի քաղաքացիական ծառայողի աշխատավարձը»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»