Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան
Մեր զոհվածների, գերիների, անհետ կորածների հարցով այս իշխանությունն այլեւս աշխատանք չի կարող իրականացնել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
«Անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատների վիշտը կրկնապատկվում է, երբ իշխանական ֆեյքերը հայհոյանքներ են գրում նրանց հրապարակային խոսքի վերաբերյալ, ինչը խայտառակություն է: Սա բարոյական անկման ցուցիչն է, սա մեր հավաքական անբարոյականության ցուցիչն է»,- նշեց Նարեկ Մալյանը։
Մալյանն ասաց, որ բբոլոր ֆեյքերը ուղղորդվում եւ աշխատավարձ են ստանում իշխանական թիմից. «Ֆեյքերի ֆաբրիկաների բուծումն իրականացվում է այս իշխանության կողմից: Ամեն ինչ պարզած է, թե որ օլիգարխն է, իմքայլականն է դրանով զբաղվում, այլեւս ակնհայտ փաստ է, որ պարտերազմի առաջին օրվանից բոլորիդ խաբել, ստել են անամոթաբար: Մեր նահատակված զինվորների մարմիները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն, եւ հանրությունը չկասկածի, հավատան արծրունական ստին։ Մեր զինվորների մարմիններն այնքան են պահել սառնարաններում, որ արդեն մեծ մասն անճանաչելի են դարձել»։
Նրա խոսքով՝ հայ գերիների ճակատագիրը Ադրբեջանն է որոշում, քանի որ Հայաստանի իշխանությանը որեւէ պետություն լուրջ չի ընդունում. «Այս իշխանությունն իր իշխանական վայելքները երկարացնելու խնդիր է լուծում եւ որեւէ ռեալ աշխատանք չի տարել գերիների վերադարձման համար։ Այս իշխանությանը որեւէ պետություն այլեւս լուրջ չի ընդունում։ Նիկոլ Փաշինյանին որեւէ պետություն լուրջ չի ընդունում։ Այս իշխանության հետ որեւէ պետություն այլեւս հաշվի չի նստում։ Մեր զոհվածների, գերիների, անհետ կորածների հարցով այս իշխանությունն այլեւս աշխատանք չի կարող իրականացնել։ Իրենք կստեղծեն հանձնաժողովներ, ֆեյքերով հայհոյանքներ կգրեն ձեր հասցեին. իրենք դա կարող են անել միայն»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»