Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

«Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր...». Դավիթ Ամալյանի գրառումը զոհված որդու մասին

Երգահան Դավիթ Ամալյանը, որին որդին՝ Վարդանը, զոհվել է պատերազմում, գրառում է արել՝ պատմելով իր ապրումների մասին։

«Էհ… Առայժմ կհառաչեմ, կհառաչեմ՝ հառաչանքիս մեջ ցավ թաղելով: Հետո կլռեմ.. Կլռեմ թաքուն, կլռեմ անգույն կամ կլռեմ սեւ: Իսկ հետո, երբ Վարդանիս ու իմ զրույցը մի օր կշարունակվի, կսկսեմ ասելիքս կենտրոնացնել: Իսկ հիմա, առայժմ կմտորեմ: Կմտորեմ, օրինակ, այն դատարկության վրա, որի անունը ժամանակ է։ Տարածության եւ հավերժության անզոր թշնամին՝ ժամանակը:

Ժամանակն իր անզորությունը թաքցրեց կյանքի հետեւում ու սկսեց որոշումներ կայացնել՝ սկզբում մարդուն երկրի վրա ստեղծելու, հետո մարդուն մարդու դեմ հանելու լավագույն միջոցների՝ նյութապաշտության եւ սրանից բխած քաղաքակրթության, որը լավագույն տարբերակն էր մարդուն բնազրկելու, հետո կրոնազատման, հետո վերջում էլ նաեւ լեզվա, ազգա, ու էլ չգիտեմինչազատումների ստեղծումով:

Ի՞նչ արեց մարդուկը. արագ սկսեց սիրել, ենթարկվել եւ ստրկանալ իրեն գայթակղիչ առաջարկներով դիմած ժամանակին: Սկսվեցին մարդկության կենդանական հակասությունները. աշխարհը դարձավ ժամանակի թատերաբեմ, որտեղ մարդուն մնաց միայն խաղալ ժամանակի անտաղանդ բեմադրությունը, իսկ սա տարածության հեգնանքն է թատերաբեմ դարձած աշխարհին…

Այսքանը մի տեսակ անհասկանալի ու ճոռոմ ստացվեց, բայց կուղղեմ: Անցնեմ զգացածիս, խոսեմ իմ տեսածի ու իմ չափով հասկացածի մասին: Անցյալն ավելի խելոք պատմաբանների եւ քաղաքագետների քննարկմանը թողնելով՝ անցնեմ ապրածիս, որն իր հերթին անցյալավորվում է ամեն վայրկյան: Սա ինքնակենսագրական չէ, դրա համար էլ կսկսեմ իմ տասնչորսից, որտեղ ես հայ եմ ու հայտնվել եմ հայոց համազգային շարժման իրական ու ինչ-որ տեղ ժամանակի հետ մի քիչ պայքար մղող վերելքի մեջ: Թեպետ քանի որ ընթերցողս, համոզված եմ, որ այս շարժումից լավ կամ վատ որեւէ քննարկման կարիք չունի, իր սեփականն ավելի ճիշտ համարելով, մոտենամ ավելի այս կողմին՝ 1990-2020 հատվածին, որն ինձ համար վերնագրվեց հաղթանակից պարտություն ճանապարհատված կամ, ավելի ճիշտ, ժամանակահատված:

Այս ժամանակահատվածն իմ հարկահավաքը դարձավ, ու ես վճարեցի իրեն ապրելով, որն ամփոփված էր սիրով, ստեղծագործական մանր-մունր նշույլներով, կորուստներով, տառապանքներով, նաեւ ձեռքբերումներով: Հարկահավաքս չխնայեց ոչինչ. այս ընթացքում ինձնից առատորեն վերցնում էր տվածս հարկերն ու ինձ հանձնում ցավ, որը ես նորից փոխակերպում էի սիրո ու մնացածի: Քանի որ ժամանակին տրված վերջին հարկս իմ գոյությունից թանկ էր, հիմա դատարկված եմ եւ մի քիչ էլ, ինչո՞ւ չէ, նաեւ չարացած: Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր ու շատ ավելին, քան որեւէ մարդանման ինչ-որ բան, բայց կուզեմ մի փոքր մարդկային քննարկում անել ինքս իմ մեջ:

Հաղթանակից պարտություն ընկած ժամանակահատվածն իր մեջ պարունակում է մարդկանց, որոնք բաժանվում են երկու մասի՝ ժամանակի հետ կռվողներ եւ ժամանակին ստրկացածներ: Հենց այս կռվողների հաղթանակն էլ ժամանակի օգնությամբ պարտություն վաստակած ստրուկները հանձնեցին ժամանակին, որովհետեւ մոլորյալ մարդիկ ստրկամոլվելով սկսեցին հավատալ դատարկությանը, բարձր ձայն հանող ու ոչինչ չասող, արդարաղժժան, բայց շատ անարդար, նյութով ու փառքով իրենց վաճառած, թույլ ու փափկասուն ինչ-որ բաներին եւ իշխանավորեցին սրանց:

Ցավում եմ...

Սա գրածիս վերջն է, բայց նոր կյաքիս սկիզբը»,- գրել է նա: