Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով Փոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերը Թրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily Star Ուկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկը Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ) Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողություն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց

Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». ՍթարմերԱդրբեջանն սկսել է գազի մատակարարումներն Ավստրիա եւ ԳերմանիաԼեհաստանը հուլիսին ԱՄՆ-ից կստանա առաջին F-35 կործանիչներըՍամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարանԵս «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն ընկեր չունեմ. Հայկ ՍարգսյանՄինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության իսկությունը. փաստաբանԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում էԿան ուսուցիչներ ու զինվորականներ, ովքեր ԱԺ պատգամավորից ավելի շատ են գումար ստանում
Մամուլ

«Կոմերսանտ». Ուխտասարի վերջին օրը

Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Չճանաչված Արցախի Հանրապետության մի ամբողջ շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. դրանց հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր: «Կոմերսանտի» թղթակից Ալեքսանդր Չեռնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր պատերազմի ընթացքում: Ինչպես պարզվել է, նրան հաջողվել է հասնել գյուղի գոյության վերջին օրը:

«Այն, ինչ ունեինք, մեր իշխանությունները չկարողացան պահել»

Նոյեմբերի վերջին Ստեփանակերտը ծածկված էր խիտ մառախուղներով: Տեսանելիությունը մի քանի մետրից ավել չէր, բայց գուցե դա ավելի լավ էր. սպիտակավուն մշուշը նրբորեն ծածկում է ռմբակոծված պատերն ու այրված ավտոմեքենաները: Եթե ​​ուշադիր չես նայում, քաղաքը սովորական քաղաք է: Գեղեցիկ: Սակայն գլխավոր հրապարակում անզոր է նույնիսկ մշուշը: Փախստականներով ավտոբուսներն այստեղ են ժամանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Ոմանք տուն են վերադառնում տարհանումից հետո, ոմանք եկել են Ստեփանակերտ, քանի որ իրենց տունն այլեւս չունեն: Տասնյակ մարդիկ տուփեր, պայուսակներ, հսկայական վանդակավոր պայուսակներ են բեռնաթափում` անընդհատ բախվելով միմյանց մառախուղի մեջ: Նորածինները ճչում են, իսկ մեծահասակները` լաց լինում` գրկախառնվելով իրենց հարազատների հետ: «Ես գնացել էի Երեւան, որտեղ իմ ծանոթների ծանոթները պատերազմի ընթացքում մեզ անվճար բնակարան էին տրամադրել,- պատմում է Դիանան:- Մեր հարեւանների հետ (նկատի ունի Ադրբեջանը) ոչ մի երաշխիք չկա, որ այս խաղաղությունը երկար կտեւի: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, նրանց պատճառով ես արդեն երեք անգամ փախստական ​​եմ»: Դիանան ծնվել է Խորհրդային Բաքվում, Սումգայիթի ջարդերից հետո նրա ընտանիքը 1988 թվականին փախել էր քաղաքից: «Մայրիկս Շահումյանից էր, մենք որոշեցինք տեղափոխվել այնտեղ: 1992-ին մեզ այնտեղից էլ վտարեցին,- հիշում է կինը,- մենք սկսեցինք ապրել Ստեփանակերտում, բայց պատերազմն այստեղ էլ հասավ: Նա խոստովանում է, որ այժմ ցանկանում է Ղարաբաղից Հայաստան գնալ, եւ միգուցե` ավելի հեռու. «Այն, ինչ մենք ունեինք, մեր իշխանությունները չկարողացան պահել: Ամոթ է եւ ցավալի, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:

Քաղաքում փախստականները հատկապես շատ են հարեւան Ասկերանի շրջանից. Ադրբեջանում այն Աղդամ են կոչում: Աղդամ ուրվական քաղաքը եւ դրա հարակից տարածքներն առաջիններից էին, որ պետք է անցնեին Ադրբեջանին: Ղարաբաղյան առաջին պատերազմից անցած երեք տասնամյակի ընթացքում այս շրջանը բնակեցվել էր հայերով, եւ այժմ նրանք զանգվածաբար լքում են գյուղերը: Վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է:

«Հիմա` ուր պատահի»

Հենց այդտեղ` հրապարակում, մենք տաքսու վարորդ ենք գտնում, որը համաձայնում է մեզ տանել լքված շրջան: Ստեփանակերտի կենտրոնից մենք ընդամենը կես ժամում հասնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նոր սահման: «Արցախն այնքան փոքր է դարձել,- հառաչում է տաքսու վարորդը:- Աղդամ հասնելուց մի քանի կիլոմետր առաջ մենք շրջվում ենք դեպի հողային ճանապարհ եւ գնում դեպի Ուխտասար գյուղ: Այն ընդամենը քսան տարեկան է, այստեղ վերաբնակիչներ են ապրում: Պետությունը վարկեր էր տրամադրում տներ կառուցել ցանկացողներին` սահմանամերձ տարածքները բնակեցնելու համար. մարդիկ աստիճանաբար տեղավորվում էին, այգիներ էին տնկում, երեխաներ ծնում եւ թաղում ծերերին: Վերաբնակիչները բնիկներ էին դարձել, մի սերունդ էր մեծացել, որի համար Ուխտասարն իրենց հայրենիքն էր դարձել:

Մենք այստեղ արդեն եղել էինք մեկ ամիս առաջ` պատերազմի ընթացքում: Այդ ժամանակ գյուղում անընդհատ դղրդյուն էր. Ադրբեջանը գնդակոծում էր մոտակայքում գտնվող ՀՕՊ զորամասը, հայերը պատասխան կրակ էին բացում: Ուխտասարն ամբողջովին դատարկ էր. կանանց եւ երեխաներին տարհանել էին, տղամարդիկ գնացել էին ռազմաճակատ, գյուղում մնացել էր մի քանի ալեհեր տարեց: Նրանք լրագրողներին խաղող եւ նուռ էին հյուրասիրում, հաճույքով լուսանկարվում էին կալաշնիկովներով եւ հպարտորեն պատմում էին, թե ինչպես են ամեն գիշեր գնում լեռնանցքները պահելու: Ռազմական կեցվածքով այս հզոր պապիկները համոզված էին մոտալուտ հաղթանակի մեջ եւ պահանջում էին, որպեսզի պատերազմից հետո լրագրողները պարտադիր հյուր գան իրենց` «գինի խմելու, նուռ ուտելու»:

Գյուղի մատույցներում հանդիպում ենք նրանցից մեկին: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Խաչիկը տասը տարով ծերացել էր. ուսերը կուչ էին եկել, հայացքը խամրել էր, ձեռքսեղմումը` թուլացել: Նա այլեւս չէր ցանկանում խոսել լրագրողների հետ: «Եւ ո՞ւր հիմա: Հիմա` ուր պատահի,- զայրացած պատասխանում է նա` իրերը բանակային պարկի մեջ տեղավորելով։- Քաղաքական գործիչները մեզ այդքան ասում էին` «մեր Ղարաբաղը, մեր հայ ժողովուրդը»: Դե ինչ, շնորհակալություն Ղարաբաղի համար, շնորհակալություն հայ ժողովրդի համար: Վերջ, բավական է. Դավաճանեցին մեզ, վաճառեցին»: Կատուն պտտվում է նրա ոտքերի տակ, տան պատին կալաշնիկով է հենած: Խաչիկը վերցնում է այն, գլխով անում, հրաժեշտ տալիս ու մտնում տուն: Գործընկերոջ բջջային հեռախոսը զանգում է. SMS է եկել ռուսական օպերատորից` «Բարի գալուստ Ադրբեջան»:

«Սրանում ոչ մի արդարություն չկա»

Մենք շրջեցինք ամբողջ գյուղով, եւ երբ սկսեց մթնել, այնուամենայնիվ, գտանք ուրախ ծերուկ Սամվելի տունը, որը հոկտեմբերին անվերջ պատմում էր իր խորհրդային պատանեկության մասին եւ «պատերազմից հետո» հյուր հրավիրում։ Դարպասները լայնորեն բաց են, բակում բեռնատար է կանգնած՝ թափքը բեռնված է կահույքով, պլաստիկե տակառներով, ինչ-որ կապուկներով։ Ծերունին դանդաղորեն դեպի մեզ է գալիս այգու միջով, մենք գրկախառնվում ենք։ «Ես ձեզ ճանաչեցի իհարկե,- գլխով է անում նա։ - Շնորհակալություն, որ եկաք։ Կներեք, չիգիտեմ, թե ձեզ հիմա ինչ պատմեմ։ Սիրտս շատ է ցավում։ Ես հիմա ամոթահար եմ, որ ստիպված եմ այս կերպ հեռանալ։ Ամոթ է կյանքի ավարտին անտուն մնալը։ Մեզ հետ ճիշտ չվարվեցին։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ սրանում արդարություն կա, լսեք ծեր մարդուն՝ սրանում ոչ մի արդարություն չկա»։

Զբոսնում ենք այգում։ Ամռանն այն խնամված էր, իսկ հիմա ամեն ինչ վկայում է հապշտապ հավաքելու մասին՝ ամենուր լաթեր են թափված, տախտակներ, ոտքերիդ տակ չփչփում են խուրմայի փաթփաթված հատիկները, որը ոչ մեկը չի հավաքել։ «Հիմա ուր պիտի գնամ՝ չգիտեմ։ Քսան տարի այստեղ եմ ապրել, հույս ունեի այստեղ էլ մահանամ,- հոգոց է քաշում ծերունին։ - Ընկերս իր մետ Ասկերան է կանչել, ասաց՝ արի այստեղ, հետո կտեսնենք։ Մեքենա տվեց, որ իրերը տանեմ․․․»։

Սամվելը մեկ ամիս առաջ լեռներն էր գնացել պարեկելու լեռնանցքները, իսկ հիմա նա դանդաղ դեգերում է, հաճախ է կանգնում։ Փորձում եմ պապիկին օգնել արմունկից բռնելով, բայց նա վճռականորեն հրաժարվում է․ «Ինքս գլուխ կհանեմ»։ Մոտենում ենք դատարկ աղավնանոցին։ Ներսում երկու ստվարաթղթե տուփ է, որոնցից լսվում է անհանգիստ ծղրտոց։ Սամվելը խոնարհվում եւ քիչ բացում է տուփը։ Դուրս է գալիս հետաքրքրասեր թռչնի գլուխը։ Ծերունին շոյում է փետուրները, աղավնին երանությամբ աչքերը կկոցում է։ Սամվելը չի դիմանում եւ սկսում է հեծկլտալ: «Շանը վերցնում եմ, կատվին վերցնում եմ․․․ աղավնիներին էլ, ահա, վերցնում եմ։ Իսկ որտե՞ղ եմ նրանց այնտեղ պահելու։ Անգամ չգիտեմ․․․ Աղավնիներին շատ եմ սիրում, չեմ կարող առանց նրանց ապրել․․․ Առանց աղավնու չեմ կարող, այո․․․»։

Նա կտրուկ հոգոց է քաշում ու փակում տուփը։ Այնուհետեւ մոտենում է այգու կենտրոնի ծառին։ Նոյեմբերի վերջն է, իսկ այն դեռեւս մանր սպիտակ ծաղիկներով է ծածկված։ «Զկեռենի է, իմ սիրելի ծառն է։ Հավանաբար, հարկավոր է կտրել, որ թշնամուն ոչինչ բաժին չհասնի։ Բայց ձեռքս չի գնում։ Նրան այսքան մեծացրել եմ, այնքան խնամել։ Ինչպես հիմա կտրեմ...»։ Նա շրջվում է տան կողմը․ «Տունն էլ է անհրաժեշտ վառել։ Բայց սիրտս թույլ չի տալիս։ Դա վատ է, սխալ է»։